Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շարմազանովը՝ Փաշինյանին

Շարմազանովը՝ Փաշինյանին
21.11.2018 | 12:48

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համակարծիք չէ երեկ ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ կառավարությունը կատարել է իր խոստումները: «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, երբ պատգամավոր էր, նշել է, որ տեսախցիկները Երևանում և Հայաստանում պետք է հանվեն: Երբ դարձավ վարչապետ, նրա կառավարությունը որևէ ծպտուն չի հանում տեսախցիկների հանման մասին»,- իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Շարմազանովը: Նա նկատել է, որ պատգամավոր եղած ժամանակ կարմիր գծերի գոյությունը Փաշինյանը դիտարկում էր, տասնյակ հարյուրավոր մարդկանց իրենց հացից զրկելու քայլ, մինչդեռ հիմա, երբ վարչապետ է, նշում է, որ դրանք անհրաժեշտ են մանկապարտեզների վերանորոգման համար. «Բա էլ ինքը հիմա տասնյակ հարյուրավոր մարդկանց փողի մասին չի՞ մտածում, թե դառավ վարչապետ` մոռացավ»,- ասել է նա:


Շարմազանովը արձագանքել է նաև Փաշինյանի հայտարարություններին իրենց թիմի գրագիտության մասին, քննադատել ներկա կառավարության անդամներին:
Շարմազանովը հիշեցրել է Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունը, որ ինքը կախարդական փայտիկ ունի՝ նշելով, որ այդպես էլ չտեսան.
«Պառլամենտում ասեց՝ «կախարդական փայտիկ ունեմ», բա ո՞ւր ա էդ փայտիկը, ջարդվե՞ց, թե՞ թքեց այդ փայտիկը,- ասել է նա:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ