ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կենտ-կենտ՝ կենտրոնախույս

Կենտ-կենտ՝ կենտրոնախույս
23.11.2018 | 01:01

Հիմա, երբ երկիրը կանգնած է բավականին լուրջ ջրբաժանի առաջ, երբ շուրջը սեղմող աղեղը բազում հարցականներ է առաջացրել, երբ երկիրը գլխի մակարդակով՝ սիրո ու հանդուրժողականության ծխածածկույթի տակ իրականում պատերազմ ու մարտահրավեր է հայտարարել ժողովրդի այն հատվածին, որը մտածել գիտի, ու երկրի գլուխը պատերազմ է մղում իրականում ոչ թե իր, այլ «այլոց» համար, որոնք կանգնած են այս ամենի հետևում, որպես անտեսանելի «արարածներ». իսկ հայաստանյան քաղաքական դաշտը, հանած ՀՀԿ-ն, գովերգում է երկրի, ժողովրդի, իր պատմականության և գենետիզմի, իրականում՝ քրիստոնեության դեմ պայքար մղող «նյու-վոժդին», ակամա ողնաշարով հասկանում ես պատմության, գրականության, հայոց մագաղաթներում գրված, երբեմն հոգնեցնող ֆրազի խորքայնությունը՝ «կենտրոնախույս»։ Շարունակությամբ, որ հայոց տունը շատ ավելի քանդվել է կոնտրոնախույս ուժերի միջոցով, քան արտաքին ասպատակումների։ Մեկ մեջբերում ևս և անցնենք առաջ. Նժդեհն ասում էր՝ «Միակ թշնամին, որ պետք է հաղթահարվի, մեր ներքին մարդն է»։


Հայը պետականություն չի ունեցել, այսօր էլ «գենետիկորեն» այդ պետականությունը դրել է հարցականի տակ՝ բացառապես քիչը շատի տեղ օգտագործելով, տիեզերքից իրեն տրված շնորհը ապաշնորհաբար մսխելով։
Իսկ հիմա՝ ըստ էության. փաստացի, ինչպես արդեն իսկ արձանագրվել է, Հայաստանն այսօր գտնվում է խրամատներում... առանց հրամանատարի։ Քանզի հրամանատարը զբաղված է իր իսկ խնդիրներով։ Ինքնավերարտադրությամբ։ Իսկ թե այդ ամենում որտեղ է Հայաստանի շահը, պետականության նկատմամբ հոգածությունը, ոչ միայն խիստ անհասկանալի է, այլև տեսանելի. Նիկոլն ամեն ամեն բան անում է երկիրը դեպ... չկռկռանք։
Արձանագրենք. արտաքին ֆրոնտում՝ մարտահրավերներ, որոնք Հայաստանի «հագով» չեն։ Արտածված են այլոց անչափ նուրբ ու դավադիր սցենարներով։ ՈՒ ոչ ոք թող չասի, թե ՀԱՊԿ-ի շուրջ տեղի ունեցողը «պատահականություն» էր. այն մեծ «գաղթի» նախասկիզբն էր, որով ոչ միայն իզգոյացվում էր (եթե՝ անկեղծ) այդ չաշխատող կառույցը՝ Ռուսաստանի հեգեմոնիայի ներքո, այլև Ռուսաստանից Հայաստանի քիչ-քիչ հեռացման-մոռացման մոդիֆիկացիան էր։ Դրա համար էլ այդպես հանգիստ է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ոչ առերես, սակայն խորքում նա կատարում է իր առաջադրանքը։ Ի՞նչ օգուտ դրանից Հայաստանին։ Իսկ Նիկոլը չի էլ եկել թավշյա հեղափոխությամբ օգուտ բերելու Հայաստանին, նա կատարում է այն, ինչ «պետք» է։ Առայժմ ստացվում է։ Ապագան ահավոր անհայտ է։


Եվ եթե այդ ապագան վերաբերեր լոկ իրեն ու «հարցազրույցով» դեպ պառլամենտ, այնտեղից էլ դեպ կառավարություն գնացող իր թիմին, որը արդեն իսկ համադամել է իշխանության, ինչու ոչ, նաև փողի համը, կարելի էր բեռը թափ տալ, ասել՝ գրողի ծոցը, թող փողոցից ուղիղ մտնեն պառլամենտ, նստեն կարմիր աթոռներին, այդ աթոռներին անքա՜ն անիմաստ մարդիկ են նստել։ Սակայն խնդիրները, առաջին հերթին՝ Ղարաբաղյան, հետևաբար Հայաստանի անվտանգային, թակում են Հայաստանի դուռը (մոռանանք տնտեսությունը մի պահ, մոռանանք այն ներքին հուժկու ատելությունը, որ այսօր պատել է հայոց տանը), և նոր պառլամենտը պետք է զորու լինի համարժեքվելու այդ ամենին։ Չմոռանանք՝ Հայաստանը պառլամենտական երկիր է, իսկ ահա Նիկոլ Փաշինյանն այնքան ու այնպես է վերցրել դաշտը, որ երբեմն մոռանում ենք՝ «ինչի համար ենք հավաքվել»։
Հիշեցնեմ՝ ինչու էինք հավաքվել. սա Հայաստանն է, իսկ ժամանակը` արմագեդոնյան։ Նիկոլը պայքարում է ոչ թե ֆիզիկական միջոցներով, որպեսզի երևացող միջոցներով էլ իր դեմ պայքարեն, այլ, ասել ենք, ասում ենք և պնդելու ենք` սա հեշտ պայքարներից չէ։ Ինքը՝ Նիկոլը, աստրալ երևույթ է, ու նաև դա է պատճառը, որ վերևից է նայում իր շուրջը վխտացող քաղաքական ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են կարծում, իսկ իրականում, որպես աստրալ սպասարկուներ, այնքան ասուպավոր են ու փոքրիկ, որ ամեն գիշեր ու ամեն օր էներգետիկ անկումներ են ունենում։


Միակը, որ սրտանց է պայքարում (իսկ սիրտը ամենակարևոր դետոնատորն է), ՀՀԿ-ն է։ Ստացվում է, սակայն, վերջինս ևս մինչև վերջ չի գիտակցում այս պայքարի նրբությունը, զի ասացինք՝ այն ոչ թե քաղաքական, այլ մեկ այլ հարթությունում է։
Պետք է «զինվել» ըստ այդմ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ