Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ընտրական ցուցակներ կազմելիս ՀՀԿ-ն դժվարին ընտրության առաջ է կանգնել

Ընտրական ցուցակներ կազմելիս ՀՀԿ-ն դժվարին ընտրության առաջ է կանգնել
23.11.2018 | 01:29

Համապետական ու վարկանիշային ցուցակներ կազմելիս հանրապետական կուսակցությունը դժվարին և բարդ ընտրության առջև է կանգնել: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հրավեր ստացած քաղաքական գործիչներից ոմանք մերժել են ՀՀԿ-ին՝ փաստացիորեն անհարմար իրավիճակում դնելով կուսակցությանը:


«Այդ գործիչները հիմնականում չվարկաբեկված, հանրության կողմից հարգված, սիրված դեմքերն են եղել, որ ասել են, թե ո՛չ համապետական ցուցակի վերևի հորիզականներում են ուզում լինել, ո՛չ էլ վարկանիշային կարգով են ցանկացել առաջադրվել: Հանրապետականն էլ ընտրություն է կատարել եղած թեկնածուների միջև,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը։- Հանրապետականը ժամանակ չի ունեցել ներսում իրական ռեբրենդինգ իրականացնելու համար: Մտածում էին՝ ապրիլ-մայիսին են լինելու ընտրությունները, կհասցնեն նոր կադրեր պատրաստել, բայց քանի որ դեպքերն այլ կերպ զարգացան, հետևաբար չկարողացան նորմալ ռեբրենդինգ իրականացնել և ունեցան այն, ինչ ունեցան»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ