Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երեխան Աստծո և սատանայի միջև

Երեխան Աստծո և սատանայի միջև
23.11.2018 | 00:27

Նոր աշխարհ եկած մարդու` աշխարհիկ հոգսերով ու մեղքերով դեռևս չապականված մանուկ հոգին առավել է կապված հոգևոր աշխարհների հետ և, միաժամանակ, առավել անպաշտպան է այդ իրականության դեմ:


Այսօր Եկեղեցու հովիվները բախվում են այն փաստի հետ, որ իրենց համայնքի ամենաերիտասարդ անդամների հոգիներն արդեն իսկ գրեթե ամբողջությամբ վարակված են մեղքով: Դեռևս 10-12 տարեկան երեխաների դաժանությունը, լկտիությունը և անգամ անբարոյությունը պարզապես սարսափեցնում են: Ամեն մի քրիստոնյայի սիրտը ցավում է, որ մեր առօրյա բառապաշարում իրենց տեղն ունեն «մանկական հանցագործություն», «մանկական մարմնավաճառություն», «մանկական թմրամոլություն» արտահայտությունները: Բայց չէ՞ որ երեխաները մեր ապագան են: Այսօր երեխաների գլխին թափվող դիվականության հեղեղի մասին մտածելիս վարանում ես: Հեռուստացույցի էկրանից բացահայտ սատանայություն է քարոզվում: Արտադրվում են սարսափ ֆիլմեր և դրանց կերպարներին համապատասխան խաղալիքներ: Այդ ամենը իր ազդեցությունն է թողնում, արդյունքում երեխան, եթե մկրտված և Եկեղեցու կյանքին մասնակից չէ, կա՛մ անհաղթահարելի վախ է ապրում, կա՛մ ավելի է հաստատվում անհավատության մեջ: Ոմանք, այդ թվում` ո՛չ միայն անաստվածներ, այլև որոշ իրենց քրիստոնյա համարողներ, պնդում են, թե իբր երեխաներին չպետք է դեռ վաղ մանկությունից հոգևոր կյանքի մեջ հաստատել, այլ պետք է սպասել, մինչև չափահաս դառնան և իրենք ընտրեն հոգևոր կյանքի առաջնային կամ երկրորդային լինելը: Այդպիսի մարդիկ հոգեպես կույր են, որովհետև չեն նկատում ո՛չ Լույսի ու խավարի միջև ընթացող տիեզերական պայքարը յուրաքանչյուր մարդկային հոգու համար, ո՛չ էլ աստվածային պաշտպանությունը, որ ստանում է մարդը մկրտվելիս: Այդ պայքարը չի սպասում մանկան չափահասությանը, այն սկսվում է նրա աշխարհ գալուն պես: Որպեսզի երեխայի մատաղ հոգին հեռու պահենք նման սարսափներից, նախ ինքներս պետք է հավատանք, վստահենք ու սիրենք Աստծուն` որպես մեր ծնողին, և մեր երեխաներին ևս աշխարհ գալուն պես ապահովենք հոգևոր պաշտպանությամբ: Եթե ծնողները հետաձգում են երեխայի մկրտությունը և անդամագրումը Եկեղեցուն, կամ, որ ավելի սարսափելի է, դաստիարակում են անաստվածության մեջ, նրանք անդառնալիորեն խեղում և հաշմում են նրա հոգեկանը, և դա առավել ակնառու է տաղանդավոր երեխաների դեպքում: Պատահում է, սակայն, որ մկրտված երեխաները ևս ունենում են դժվարություններ, վախեր և անհանգիստ վարք: Սրա պատճառն արդեն ծնողների, տատիկների ու պապիկների մեղքերն են, որոնց համար պետք է ապաշխարել: Մենք բոլորս, մեծ, թե փոքր, ամեն պահ կանգնած ենք ընտրության առաջ. ու՞մ հանձնենք մեր սիրտը` Աստծու՞ն, թե՞ սատանային: Մենք պետք է նպաստենք, որ երեխաները, որոնց համար մենք պատասխանատու ենք, դառնան Աստծո զավակներ, ոչ թե կորստյան որդիներ:
Որպեսզի սարսափներով լի այս աշխարհում ապրենք առանց սարսափի, պետք է անվերապահորեն վստահենք Տիրոջը, ապրենք Նրա տված պատվիրաններով, և Նա մեզ, անկասկած, չի լքի:


Ռուսերենից թարգմանեց
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ