Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեկը մեզանից

Մեկը մեզանից
23.11.2018 | 00:28

«Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց:
Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան» (Հովհ. 1; 9-12)։


«Տեսեք` ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց» (Ա Հովհ. 3;1):
Իր միտքն ընդհանրական իր առաջին թղթում շարունակում է Հովհաննես աստվածաբան առաքյալը: Նրա խոսքում պետք է կարևորել գլխավորաբար երկու արտահայտություն` «յուրայիններ» և «Աստծո որդիներ»: Այս երկու արտահայտությունների մեջ առաքյալը խտացնում է Աստծո մարմնացյալ Խոսքի առաքելության ողջ իմաստն ու նպատակը: Հիսուս ուղղակի փաստն է այն ճշմարտության, որ կարդում ենք Սուրբ Գրքի առաջին էջերում. «Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ»: Նա եկավ յուրայինների մոտ, ոչ թե պարզապես Իր արարածների մոտ, այլ նրանց մոտ, ովքեր ճանաչում էին Իրեն, և եթե անգամ կորցրել էին իրենց հոգու աստվածակերպությունը, ապա գոնե չէին մոռանում դրա երբեմնի գոյության մասին: Հիսուս` Աստծո Որդին, դարձավ մարդու Որդի` Յուրային, Մեկը մեզանից, որպեսզի մեզ, որ կընդունենք Նրան որպես յուրային, դարձնի Աստծո որդիներ: Բայց մարդկային կյանքի ողբերգությունը նրանում է, որ ամեն ոք Հիսուսին որպես յուրային չի ընդունում և բնավ չի կարևորում այն պատիվը, որ Աստված մեզ տվեց Հիսուսով: Մարդը որպես այդպիսին իրեն կարող է գտնել միայն Հիսուսի մեջ, իր կյանքը կարող է իմաստավորված համարել միայն Աստծուն իր սրտում ընդունելուց հետո: Իսկ ո՞վ է Հիսուս. Նա աշխարհի Լույսն է, արդարության Արեգակը, որ լուսավորում է Աստծո արդարությունը փնտրողների ճանապարհը և կուրացնում է «տեսնողների աչքերը»: Հիսուս եկավ, Նա հաղթահարեց այն անդունդը, որ գոյացել էր Աստծո և մարդու միջև և շարունակ խորանում էր: Նա Իր Խաչով կամուրջ գցեց այդ անդնդի վրա, որով դեպի իրեն է կանչում իր յուրայիններին` մարդկանց, ու սպասում, թե երբ արդյոք մարդը կընդունի Իր հրավերը: Երբ մարդու մեջ իր մեղքերի անդունդի հանդեպ վախը կստորադասվի Խաչի փրկչական զորության հանդեպ հավատին ու վստահությանը, այդժամ մարդը համարձակություն կունենա անցնելու կամրջի հակառակ կողմը: Հիսուս ասում է. «Ես եմ Սկիզբը և վախճանը»: Աշխարհը Նրանով եղավ, ու թեև Նրան չճանաչեց անգամ մարդկային կերպարանքի մեջ, ամեն դեպքում, Նրանով է հաստատ մնում:
Կամրջի հակառակ կողմում Նա սպասում է մեզ:
Հիսուս Իր յուրայիններին` մարդկանց, ցանկանում է պատվել Աստծո որդիներ լինելու իշխանությամբ, Նա մարդուն առաջարկում է այն, ինչ նա չի կարող այլ տեղից կամ այլ կերպ ստանալ: Բայց Նա այդ իշխանությունը տալիս է Իր հանդեպ հավատի փոխարեն, այդ իշխանությունը կարող են բանեցնել միայն սուրբ սիրտ ունեցող և Աստծուն այնտեղ ընդունած հոգիները, և շատ բնական է, որ Աստծուն իրենց հակառակորդ հռչակողները և մերժողները զուրկ և անմասն լինեն Նրա սրբությունից և հավիտենական ներկայությունից, Նրան Հայր կոչելու իրավունքից և Նրա Որդին լինելու իշխանությունից:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ