Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վերջին ժամանակների սրբակյացները

Վերջին ժամանակների սրբակյացները
23.11.2018 | 00:29

Թամավ Իրենը ժամանակակից սրբուհիներից է: Ապրել է 70 տարի (1936, 9 փետրվարի - 2006, 31 հոկտեմբերի) և մեծ ճանաչում է ունեցել, երբ եղել է մայրապետ Մեծ Նահատակ Սուրբ Մերկերիոսի, նույն ինքը «Աբու Սեֆեին» վանական համալիրում (Հին Կահիրե, Եգիպտոս) 1962 թվականի հոկտեմբերի 15-ին:
Ստորև ներկայացնում ենք «Աբու Սեֆեին» վանական համալիրի քույրերից մեկի տեսիլքի պատմությունը:

«Մի օր մեր քույրերից մեկը խնդրեց ինձ մի բան անել իր համար: Նրա խոսելու տոնն ինձ կոպիտ թվաց: Ես տխրեցի և ինքս ինձ որոշեցի չանել նրա ասածը: Երբ Թամավ Իրենն իմացավ, թե ինչ եմ զգում, ազդվեց և ինձ հարցրեց. «Քու՛յր, դու անելու՞ ես այն, ինչ քեզ քո քույրն է խնդրել»: Ես պատասխանեցի. «Ես դա կանեմ միայն քեզ համար»: Թամավը զգաց, որ ես դեռ մտահոգ եմ և ազդվեց, որ քույրն այդպես է խոսել ինձ հետ: Դեռևս մաքուր սրտով չէի տրամադրված այդ քրոջ հանդեպ, և դա ցույց էր տալիս այն, որ ես ի վիճակի չէի խոսելու նրա հետ: Գիշերը ես կիսաքուն էի, երբ տեսա Թամավին՝ կանգնած մահճակալիս մոտ: Ես լսեցի, թե նա ինչպես ասաց. «Քու՛յր, կրկնիր իմ հետևից. «Սուրբ Աստված, ներիր ինձ և ներիր նրան»: Եվ ես կրկնեցի նրա հետևից: Հետո նա ասաց, «Աղջի՛կս, ասա Աստված իմ, Հիսուս Քրիստոս, ներիր ինձ և ներիր նրան»: Թամավը շարունակում էր կրկնել այս նախադասությունները, իսկ ես շարունակում էի կրկնել նրա հետևից այնքան ժամանակ, մինչև խաղաղվեցի, և իմ սիրտն ամբողջությամբ մաքրվեց: Հետո ես տեսա, թե նա ինչպես թափահարելով երկու մեծ թևերը` վերև թռավ և այնուհետև անհետացավ: Երբ արթնացա հաջորդ առավոտյան և հանդիպեցի իմ քրոջը, զգացի, որ կարողանում եմ խոսել նրա հետ այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել»:
Երկրորդ պատմությունն այն մասին է, երբ հայր Անդրեասը (1887-1988) վերադառնում էր Սբ. Սամուել վանքը, նա կանգ է առնում Հին Կահիրեում հանդիպելու համար Թամավ Իրենին: Երբ Թամավն այցելում է նրա սենյակ, տեսնում է, որ ուրախությամբ լեցուն երգում և Աստծուն է փառաբանում: Նրան հարցնում է, թե ի՞նչ էիք երգում: Հայր Անդրեասը պատասխանում է, թե մեծ մարտիրոս սբ Մերկերիոսն էր ինձ այցելել, դրա համար էլ մեծ ուրախությամբ երգում էի:
Թամավ Իրենն ասում է` հայր Անդրեաս, դուք բախտավոր եք: Մարտիրոսն այցելում է Ձեզ շատ ավելի լավ կերպով, քան մեզանից մեկը: Հա՛յր, ես անպայման ձեզ կայցելեմ, քանի որ այն անձն եք, որ միշտ ինձ այցելում եք:
Հայր Անդրեասը պատասխանում է.
-Ես կայցելեմ քեզ, երբ նույնիսկ պատանքով փաթաթված լինեմ:
Այդ հանդիպումից հետո մի կիրակի օր Թամավ Իրենն աղոթում էր իր սենյակում, երբ իր առջև տեսնում է հայր Անդրեասին, որ սպիտակ հանդերձանքով էր: Եվ նա կույր չէր, տեսնում էր (թեև չորս տարեկանից ի վեր կույր էր): Հայր Անդրեասն ասում է.
-Ինչպես խոստացել էի, ես եկել եմ հաջողություն մաղթելու համար: Մեկնում եմ դեպի երկինք:
Թամավ Իրենը պատասխանում է.
-Ինչպե՞ս եք գնում և ինձ թողնում: Ինձ էլ ձեզ հետ տարեք:
Հայր Անդրեասն ասում է.
-Ոչ հիմա:
-Հա՛յր, Ձեր աչքերը լայն կերպով բաց են:
-Ես մարմնից դուրս եմ...
-Հիշի՛ր ինձ Բարձրյալ Աստծո առջև:
-Կհիշեմ, կհիշեմ, կհիշեմ...
Այդ կիրակի օրը` 1988-ի փետրվար 7-ին, Հայր Անդրեասն արդեն մահացել էր...

Թամավ Իրենը շատ առաքինի անձնավորություն է եղել, ինչպես նաև լեցուն է եղել սիրով, հնազանդությամբ և պարզությամբ: Նա հեռացել է այս կյանքից խաղաղությամբ` 2006 թվականի հոկտեմբերի 31-ին: Թող նրա աղոթքներն ու օգնությունները բոլորիս հետ լինեն: Ամեն:


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ