Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիշելով Ջոն Քենեդիին

Հիշելով Ջոն Քենեդիին
26.11.2018 | 10:31

1. Պաշտոնակալության օրը


1961-ի հունվարի 20-ին, պաշտոնակալության ելույթում Ջոն Քենեդին հնչեցրեց նշանավոր դարձած խոսքը. «Մի հարցրեք` ի՞նչ կարող է ձեր երկիրն անել ձեզ համար, հարցրեք ի՞նչ կարող եք դուք անել ձեր երկրի համար», Ելույթը նա շարունակեց միասնության կոչով` ընդդեմ «բոլոր մարդկանց ընդհանուր թշնամիների` բռնապետության, աղքատության, հիվանդությունների ու պատերազմի»: Իր շտաբում նա հավաքել էր և փորձառու, և անփորձ մարդկանց. «Մենք կարող ենք համատեղ հասնել մեր աշխատանքային պարտականությունների կատարմանը»` գտնում էր Ջոն Ֆիցջերալդ Քենեդին:


2. Խաղաղության կորպուսի ստեղծումը
Մինչև նախագահ դառնալն էլ Ջոն Քենեդին կողմնակից էր մարդկանց օգնելուն` ինչպես կարիքավոր համերկրացիներին, այնպես էլ արտասահմանցիներին: Զարմանալի չէ, որ Օվալաձև սրահում ստորագրված առաջին հրամանագրերից մեկը Խաղաղության կորպուսի ստեղծմանն էր նվիրված: 1961-ի մարտի 1-ին սկսված հատուկ կամավորականների ծրագրի նպատակն էր «նպաստել խաղաղությանն ամբողջ աշխարհում ու բարեկամությանը Խաղաղության կորպուսի աջակցությամբ, որ պետք է ԱՄՆ-ից շահագրգռված երկրներ ու տարածքներ ուղարկի տղամարդկանց ու կանանց, որ ունեն արտասահմանում ծառայելու անհրաժեշտ որակավորում և կարիքի դեպքում պատրաստ են ծառայել դժվարին պայմաններում` օգնելու այդ երկրների ու տարածքների ժողովուրդներին, ապահովելով նրանց որակյալ անձնակազմի պահանջը»: Ծրագրի սկզբից Խաղաղության կորպուսին միացան 220,000 կամավորներ:


3. Տիեզերական մեծ մրցավազքը
60-ականներին ԱՄՆ-ը ջանում էր նոր նվաճումների հասնել տիեզերքում: Եթե ամերիկացիները չշտապեին, ռուսները նրանց կթողմեին միջաստղային փոշու մեջ: Ջոն Քենեդին խոստացավ տասնամյակի վերջում մարդ ուղարկել Լուսին (մինչև ռուսները): 1962-ին Քենեդին հնչեցրեց «Լուսնի մասին» իր նշանավոր ելույթը: «Բոլոր հայացքները հիմա ուղղված են տիեզերքին, Լուսնին ու մեզ շրջապատող մոլորակներին: Մենք ուզում ենք, որ այնտեղ ծածանվի ԱՄՆ-ի դրոշը, ազատության ու խաղաղության խորհրդանիշը, այլ ոչ թե մեր թշնամիների դրոշը: Տիեզերքում տեղ չկա մասսայական ոչնչացման զենքին»` հայտարարեց Ջոն Քենեդին Հյուստոնի Ռայսի համալսարանում:1969-ի հուլիսի 20-ին Նիլ Արմստրոնգը առաջին քայլն արեց Լուսնի մակերևույթի վրա` կատարելով Ջոն Քենեդիի խոստումը:


4. Միջուկային փորձարկումների արգելման պայմանագիրը
1955-ին ռադիոակտիվ թափոնները համաշխարհային քննարկումների կարևոր թեմա էին: Կուբայի հրթիռային ճգնաժամն ապացուցեց` որքան վտանգավոր է պատերազմը` ատոմային, թե ոչ, ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև մոլորակի բնակչության համար: 1963-ի օգոստոսի 5-ին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու ԽՍՀՄ-ը ստորագրեցին «Միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագիրը»` սահմանափակելով միջուկային զենքի փորձարկումները մինչև ստորգետնյա օբյեկտներ: Ատոմային ռումբերն այլևս չպետք է փորձարկվեին ջրի տակ ու մթնոլորտում կամ տիեզերական տարածության մեջ: Պայմանագիրը ստորագրելուց կարճ ժամանակ անց ևս 100 երկրներ միացան: Թեպետ փորձարկումների մասին պայմանագիրը ստորագրվեց, համաշխարհային կառավարությունները կարող են արտադրել ու կիրառել միջուկային զենքը պատերազմի ժամանակ:


5. Քենեդին և քաղաքացիական իրավունքը
1963-ի հուլիսին Ջոն Քենեդին դիմեց Կոնգրեսին` քաղաքացիական իրավունքների համար պայքարն անվանելով «բարոյական ճգնաժամ»: Ոմանք այդ ելույթը համարում են նրա լավագույն խոսքը: «Ես հույս ունեմ, որ յուրաքանչյուր ամերիկացի` անկախ որտեղ է ապրում, կկանգնի ականջ կդնի` ինչ է ասում իր խիղճը այս ու այլ միջադեպերի մասին: Այս երկիրը հիմնել են բազում ժողովուրդների ու էթնոսների պատկանող մարդիկ: Հիմնել են սկզբունքի վրա, որ բոլոր մարդիկ հավասար են և երբ խախտվում են յուրաքանչյուրի իրավունքները, խախտվում են բոլոր մարդկանց իրավունքները»: Հետո նախագահն ասաց. «Նրանք, որ ոչինչ չեն անում, աջակցում են ամոթին ու բռնությանը: Նրանք, որ համարձակ են գործում, հասկանում են և ճշմարտությունը, և իրերի իրական վիճակը: Հաջորդ շաբաթ ես կխնդրեմ ԱՄՆ Կոնգրեսին ստանձնել պարտավորությունը, որ այս հարյուրամյակում այդպես էլ հանձն չի առել, և ընդունել, որ ռասայական հարցը տեղ չունի ամերիկացիների կյանքում կամ օրենքների մեջ: Դաշնային դատական համակարգը աջակցել է այդ առաջարկին քննարկվող մի քանի դեպքերում: Գործադիր իշխանությունը ընդունել է այդ առաջարկը գործերը վարելիս, ներառյալ դաշնային աշխատակիցների աշխատանքի տեղավորումը, դաշնային օբյեկտների օգտագործումը և դաշնային բյուջեից ֆինանսավորվաող բնակտարածքի վաճառքը»:
7 ՕՐ, ԱՄՆ


Հ.Գ. Այսօր` ընտրություններ 2018-ի ընտրարշավի առաջին օրը արժի հիշել ԱՄՆ-ի ամենաերիտասարդ նախագահի պաշտոնակալության խոսքը` «Մի հարցրեք` ի՞նչ կարող է ձեր երկիրն անել ձեզ համար, հարցրեք ի՞նչ կարող եք դուք անել ձեր երկրի համար»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ