Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միքայելյանը մեղավոր չէ, նրան քաղաքականացնողն է մեղավոր

Միքայելյանը մեղավոր չէ, նրան քաղաքականացնողն է մեղավոր
26.11.2018 | 22:41

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը հակասական հայտարարություն է արել: «Մենք հաղթել ենք արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, հետագայում աղավաղվեց ամեն ինչ»: Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչին հետևեց նրա պարզաբանում` կրկին անհաջող, երբ երկուսը նույն հարթության մեջ դրեց ու հավասարեցրեց միմյանց:


Նախ մի դիտարկում. ինչու՞ է հայաստանյան ընտրություններին Արցախի հարցը մանիպուլացիայի թեմա դառնում, ով է իրավունք տվել հայկական երկրորդ պետության խնդիրը հայաստանյան ընտրություններում նման կերպ արծարծել: Երբ քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են ներկայացնեն իրենց տեսլականն այս հարցում, թե ինչպես են տեսնում հիմնախնդրի կարգավորումը, «Իմ քայլը» դաշինքը սկսում է նսեմացնել հարյուրավոր հայորդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակը, այն էլ ում շուրթերով, այդ հաղթանակին մասնակից ազատամարտիկի: Նիկոլ Փաշինյանը պետք է այս առնչությամբ պարզաբանում տա` սա՞ է իրենց քաղաքական ուժի գնահատականն արցախյան հերոսամարտին, թե՞ այդ ազատամարտում մեծ ներդրում ունեցող անձի վրա շատ վատ է անդրադարձել իշխանությունը:


Իսկ բուն խնդիրը լրիվ այլ տեղ է: Այս իշխանությունն էլ նախորդի պես չի ձերբազատվում այն արատավոր երևույթից, որ ոչ միշտ են պատերազմում հաղթանակ արձանագրած անձինք քաղաքականությունում ընկալելի: Այո, նրանց վաստակը ազատամարտում պետք է գնահատել, բայց նրանց քաղաքականացնելով, չպետք է վարձահատույց լինել: Նրանցից ոմանք իրենց ինտելեկտուալ մակարդակով շա՛տ հեռու են քաղաքական գործչի իրական կերպարից: Պետք չէ նրանց քաղաքականացնել ու դրա ձեռքը կրակն ընկնել: Ասվածի լավագույն ապացույցը Միքայելյանի այսօրվա գնահատականն է, պատերազմի բովով անցած մարդը, որ հավանաբար բազմաթիվ ընկերների մահն է տեսել, արտաքին թշնամուն է պարտադրել իր գոյության իրավունքը, այսօր այդ ամենի արժեքը չի գնահատում:Կամ այսքանից հետո մնում է մի եզրահանգման գալ` որքան պետք է նախորդ իշխանություններից վառված լինել, որ նման հայտարարություն անել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ