Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայաստանը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»

«Հայաստանը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»
30.11.2018 | 00:25

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա, և այն էլ այս փուլում, ասիմետրիկ քաղաքականության բավականին հետաքրքիր դրսևորում էր մի շարք առումներով։
Առաջին հայացքից, թերևս, կարելի էր տարակուսել` հայաստանյան անչափ «կրքոտ», իրական կոդեր շարժող քարոզարշավի ընթացքում Արմեն Սարգսյանը Գերմանիայում է, ուր նրան ընդունում են արարողակարգի ամենաբարձր մակարդակով, նախագահ Շտայնմայերը տիկնոջ հետ Սարգսյաններին դիմավորում է Բլվյու ամրոցի նախամուտքի մոտ, ուղեկցում դեպի ամրոց։


Սակայն այցը հետաքրքիր էր նաև բրիտանական «Բրեքզիտի» արդյունքում Եվրոպայում լիդերի վերածվող Գերմանիայի, ինչպես նաև հեռացող «երկաթյա լեդու»՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման, այդ թվում և այցի հագեցվածության, հայաստանյան արտաքին և ներքին քաղաքական բալանսավորման տեսանկյունց։
Ակնհայտ է՝ Արմեն Սարգսյանը, որին միջազգային իսթեբլիշմենտը՝ սկսած ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյից, Քիսինջերից, վերջացրած Լուկաշենկո-Նազարբաև-Մեդվեդև-Պուտին քառամիասնությամբ, ընդունում են գրեթե որպես «յուրային», հարաբերվում հավասարը-հավասարի հետ, իր արտքաղաքական այցերի գերնպատակն է դարձրել Հայաստանը հետհեղափոխական այս փուլում հասկանալի դարձնելու, իսկ առաջին հերթին՝ ներդրումներ բերելու, համապատասխան դաշտ ստեղծել-ձևավորելու մարտավարությունը։
Ինչն էլ , ի դեպ, արվում է բավականին աննկատ, լուռ։


Բացառություն չէր նաև Գերմանիա կատարած պաշտոնական այցը։ Մի կողմ թողնենք Գերմանիայի Դաշնության նախագահի (Արմեն Սարգսյանը նրան հրավիրել է Հայաստան), Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում հնչած մեսիջները։ Ի դեպ, Գերմանիայի կանցլերը անչափ տպավորված է եղել հայոց «ԹՈՒՄՈ» կենտրոնով։ Անցնելով առաջ` նկատենք, որ «քվանտային» քաղաքականության նրբություններին տիրապետող, դրանք ավանդական քաղաքականության հետ համադրող Արմեն Սարգսյանն իր բոլոր հանդիպումների ժամանակ ներդրումային քաղաքականության նկատմամբ նույնպես «քվանտային» մոտեցում է հանդես բերում, աշխատում է բացառապես բարձր տեխնոլագիաների համար Հայաստանում շարունակականություն ապահովելու խնդրի վրա, քանզի «քվանտային» աշխարհում բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանը միայն այդպես կարող է դառնալ մրցակցային-գաղափարական կենտրոն, ինչի մասին էլ նա ասել է կանցլեր Մերկելին. «Մեր երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»։ Նույնաբովանդակ զրույցը շարունակվել է գերմանացի գործարարների հետ, ապա՝ «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանի դասախոսության ժամանակ։


Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը մեկ այլ «հմայք» էլ է ունեցել Հայաստանում ծավալված քարոզչական դիսկուրսի՝ «հեղափոխությո՞ւն, թե՞ Արցախ» հարցադրման ֆոնին։ Նա մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, ուր խոսվել է համաշխարհային անվտանգության, առկա մարտահրավերների մասին։
Սակայն այցի համամարդկային բաղկացուցիչը դրսևորվել է նոյեմբերի 27-ի երեկոյան` Գերմանական «Կարմիր խաչի» կազմակերպության Բեռլինի կենտրոնակայանում, ուր տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ այցելել էր Արմեն Սարգսյանը և դեկտեմբերի յոթի նախօրյակին՝ 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի առնչությամբ ասել հետևյալը. «Այդ բոլորը տխուր և ողբերգական էր։ Բայց անցնող այս 30 տարվա մեջ կա նաև շատ մարդկային, ջերմ պատմություն։ Պատմություն մարդկային սիրո, հոգատարության, ուշադրության և անտարբերության բացակայության մասին։ Մենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում ապրող հայերս, երբեք չենք մոռանա այն ջերմությունը, ուշադրությունը և մարդկային վերաբերմունքը, որ մեր բարեկամները ողջ աշխարհից ու նաև այս հրաշալի երկրից ցուցաբերեցին Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ես այստեղ եմ՝ ոչ միայն իմ, այլև ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալության խոսքեր ասելու համար»։
Էլ ավելի համամարդկային էր միջոցառման ավարտը. Գերմանական «Կարմիր խաչի» նախագահ Գերդա Հասսելֆելդթը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ