«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը բեկանել է Պուտինի հետ հանդիպումն Արգենտինայում

Թրամփը բեկանել է Պուտինի հետ հանդիպումն Արգենտինայում
30.11.2018 | 12:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ որոշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չհանդիպել Արգենտինայում` Կերչի նեղուցի միջադեպի զեկույցին ծանոթանալուց հետո: «Հաշվի առնելով, որ ուկրաինական նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ռուսաստանից Ուկրաինա, ես վճռել եմ, որ բոլոր կողմերի համար լավ կլինի բեկանել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում ծրագրված հանդիպումը»` գրել է Թրամփը Թվիթերում: Դրանից մեկ ժամ առաջ նա հայտարարել էր, որ հիմա «շատ լավ ժամանակ է Պուտինին հանդիպելու համար»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրեց, որ Կրեմլը դեռ պաշտոնական տեղեկություն չի ստացել Վաշինգտոնից: «Մենք թռչում ենք Արգենտինա: Առայժմ տեսել ենք միայն թվիթը: Պաշտոնական տեղեկություն չունենք: Եթե այդպես է, նախագահը կունենա լրացուցիչ երկու ժամ սամիթի շրջանակներում օգտակար հանդիպումների համար»` ասել է Պեսկովը:


Այս շաբաթ Թրամփն արդեն ասել էր, որ կարող է Պուտինի հետ հանդիպումը բեկանել Կերչի նեղուցի միջադեպի պատճառով: Washington Post-ին հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ սպասում է Ազգային անվտանգոթյան հաշվետվությանը կատարվածի վերաբերյալ և դա վճռական նշանակություն կունենա: «Գուցե ես չհանդիպեմ Պուտինին: Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ինձ բոլորովին պետք չէ այդպիսի ագրեսիա»` հավելել է ԱՄՆ նախագահը:
Ռուսական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել են, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը ծրագրված է և հատկացված է 2 ժամից ավելի: Միջազգային հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը անոնսել է, որ նախագահները նախ առանձնազրույց կունենան, հետո հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ: Ուշակովի խոսքով` «Այդ հանդիպումը հավասարապես պետք է երկու կողմերին, նախևառաջ աշխարհում իրադարձությունների հետագա զարգացման տեսակետից»:
ВВС


Հ.Գ. Դեռ հոկտեմբերին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի Մոսկվա այցի ժամանակ պայմանավորվել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Փարիզում, որտեղ երկուսն էլ նոյեմբերին մասնակցելու էին առաջին աշխարհամարտի 100-ամյակին: Բայց նրանք նույնիսկ կարճատև զրույց չունեցան: ՌԴ նախագահի մամլո քարտուղաչ Դմիտրի Պեսկովի խոսքով` Պուտինն ու Թրամփը ողջունեցին իրար լանչի ժամանակ, հետո միմյանց ասացին «Մինչ հանդիպում»: Որևէ կոնկրետ թեմա նրանք չեն քննարկել: «Коммерсант»-ի տեղեկություններով` հանդիպմանն առարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` չցանկանալով, որ հանդիպումը ստվերի Ելիսեյան պալատի նախապատրաստած միջոցառումները: Յուրի Ուշակովն այն ժամանակ հաստատեց, որ Փարիզի խնդրանքը «բավականաչափ համառ էր»:
Չի բացառվում, որ Թրամփը նորից միտքը փոխի և այդ հայտարարությամբ պարզապես ցանկանում է ներգործել ուկրաինացի նավաստիներին ազատ արձակելու վճռի վրա, թեպետ 12 նավաստիներ 2 ամսով կալանավորված են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ