«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան ընդդեմ ՌԴ-ի նոր պատժամիջոցներ են մշակում

Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան ընդդեմ ՌԴ-ի նոր պատժամիջոցներ են մշակում
30.11.2018 | 18:27

Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան նախաձեռնում են առավել կոշտ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Գործակալության Բրյուսելի դիվանագիտական աղբյուրն ասել է, որ այդ գաղափարը ողջունել են նաև Բալթյան պետություններն ու Շվեդիան:

Նշենք, որ չորեքշաբթի օրը գերմանական Welt պարբերականը, հղում անելով Եվրամիության իր աղբյուրներին, գրել էր, որ պաշտոնական Բեռլինն ու Փարիզը դեմ են արտահայտվել հակառուսական նոր պատժամիջոցներին: Ֆրանսիայի արտգործնախարարն անգամ հրաժարվել էր պատասխանել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցին, ինչն ավելի վաղ հաստատել էր նաև РИА Новости-ի բրյուսելյան աղբյուրն՝ ավելացնելով, որ այդ մասին երկու երկրների ներկայացուցիչներն առաջիկա օրերին հաղորդագրություն կտարածեն:

Մյուս կողմից էլ՝ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերգն էլ հայտարարել էր, որ Կերչի միջադեպը չի կարող խանգարել «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ ՌԴ-ԵՄ համագործակցությունը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ