Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Նաիրա Զոհրաբյանին

Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Նաիրա Զոհրաբյանին
30.11.2018 | 21:34

Այսօր Աբովյանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին։ Նա կոչ էր արել մարդկանց իրենց քվեով հնարավորություն տալ Գագիկ Ծառուկյանին, որ նա շարունակի ներդրումներ անել Հայաստանում։


Փաշինյանն ասաց, որ նման տրամաբանություն, որը հատուկ է եղել «հին Հայաստանին», չի կարող գործել «նոր Հայաստանում»։ «Այս հայտարարությունը չի արտահայտում այն քաղաքական ու տնտեսական իրավիճակը, որն այսօր կա Հայաստանում։ Մեր պատկերացմամբ քվեն ու ներդրումը չպետք է միմյանց հետ կապ ունենան։ Եթե ենթադրենք քվեն չկա, ենթադրենք, որ մարդիկ Ազգային ժողովի պատգամավոր չեն, քվե չեն ստանում, չեն էլ ակնկալում, նրանք, ի՞նչ է, ներդրումներ չե՞ն անում։ Ներդրումների ու քվեի կապը նշելը ճիշտ չէ, այն առումով, որ դա մի տեսակ «հին Հայաստանի» սիմվոլ է, որովհետև «հին Հայաստանի» տնտեսական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ Հայաստանում ներդրողների 90 տոկոսին կարելի էր տեսնել խորհրդարանում։ Ժողովուրդը փոխել է այդ տրամաբանությունը։ Մեր կառավարությունն ասել է, որ մենք երաշխավորում ենք բոլոր ներդրումների անվտանգությունը՝ անկախ ներդրողի քաղաքական պատկանելությունից։ Ես կարծում եմ՝ ուղղակի կոռեկտ չէ «ձայն տվեք, որ ներդրում լինի» տրամաբանությունը։ Դա նոր Հայաստանի տրամաբանություն չէ։ Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի անվտանգությունը», - հայտարարեց Փաշինյանը։ Նա նկատեց, որ գործարարների 95 տոկոսից ավելին պատգամավորության թեկնածու առաջադրված չէ և հարցադրում արեց. «Ի՞նչ է նշանակում, նրանք ներդրումներ չպետք է անե՞ն»։ Եթե գործարարները չեն առաջադրվել, ամենևին էլ չի նշանակում, թե նրանք նսեմացվում են։ Ավելին, ըստ Փաշինյանի, գործարարի կարգավիճակը պետք է բարձրացնել, քանի որ գործարարությունը չպետք է սահմանափակի քաղաքացիների քաղաքական ազատությունը։ «Գործարարները պետք է ազատված լինեն քաղաքական պարտավորությունից», - հայտարարեց Փաշինյանն ու մի պատմություն պատմեց. «Երբ ես ընտրվեցի վարչապետ, հանդիպում ունեցա գործարարների, այդ թվում՝ գործարար պատգամավորների հետ, և ես նրանց հարցնում էի՝ ձեր ինչի՞ն է պետք, որ դուք առաջադրվում եք պատգամավորի թեկնածու։ ՀՀԿ-ի կողմից առաջադրվածների մասին է խոսքը։ Նրանցից մի մասը շատ անկեղծ ասում էին՝ ձեզ թվում է՝ մենք ուզո՞ւմ ենք առաջադրվել, մեզ ստիպել են առաջադրվել, ասել են՝ կգնաք, էսինչ տեղամասում կառաջադրվեք, էսքան փող կծախսեք, էսքան ձայն կապահովեք։ Եթե չապահովեք, կտեսնեք՝ ինչ է լինում ձեր վերջը։ Ահա այս իրավիճակում գործարարների համար հեղափոխությունը, իրոք, ազատարար նշանակություն է ունեցել»։ Նա վստահեցրեց, որ ոչ մի բիզնեսմենի չեն ասել՝ մեզ ձայն կբերեք, հակառակ դեպքում դա կնշանակեր, որ հին քաղաքական համակարգն է վերակենդանացվում։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ