Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեր օրակարգում ունենք ամբիցիոզ խնդիր՝ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի

Նիկոլ Փաշինյան. Մեր օրակարգում ունենք ամբիցիոզ խնդիր՝ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի
30.11.2018 | 21:35

Մենք ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն այնպես, ինչպես եղել են՝ ռազմավարական և դաշնակցային` Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Այդ բառակապակցությունը՝ ռազմավարական, դաշնակցային, ամեն օր, ամեն տարի պետք է շատ բան նշանակի։ Դա նույնպես աշխատանք է, և մեր կառավարությունը նույնպես պատրաստ է այդ աշխատանքը անել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները իրոք նոր մակարդակի վրա բարձրանան, որովհետև մենք իրոք, անհրաժեշտ ենք համարում ռազմավարական-դաշնակցային գործընկերության լրջագույն զարգացումը։ Այդ բառակապակցությանը նոր՝ ավելի կարևոր և ավելի գործնական իմաստ ենք հաղորդելու, ձեր թույլտվությամբ», - դիմելով բնակչությանը՝ հայտարարեց Փաշինյանը։

Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա դնելը, նա որակեց «ամբիցիոզ ու շատ կարևոր խնդիր» և ողջունեց բոլոր հարթակները, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը։ Նրա խոսքով՝ ինքը ոչ մի երկրի լիդերի հետ չի շփվել այնքան շատ, որքան ՌԴ նախագահի, սակայն այդ շփումները պետք է շարունակվեն բոլոր մակարդակներում:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ