«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ռոբերտ Քոչարյան. Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն

Ռոբերտ Քոչարյան. Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն
30.11.2018 | 21:36

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն, Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ուղղակի, թե անուղղակի մարտահերավերները՝ ուղղված Հայաստանի համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայմանը, եթե անգամ դրանք կյանքի չեն կոչվելու, զգալի վտանգ են պարունակում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդգծեց, որ այսօր սոցցացներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում հասարակության շրջանում տրամադրություններ ստեղծելու հարցում. «Դրանք կասկած են սերմանում հասարակության շրջանում, ինչը մեր բազմամյա հարաբերություններում կարող է էրոզիայի սկիզբ լինել», - նշեց Քոչարյանը: Նրա խոսքով՝ ցանկացած ընկերություն կարիք ունի ժամանակի, էներգիայի և էմոցիայի ներդրման: «Ընկերությունն ունի իներցիա ևս, մինդչեռ միայն դրա հիմքի վրա այն չի կարող զարգանալ և դիմակայուն լինել: Ընկերությունն ավարտվում է, երբ առաջանում են կասկածներ ընկերների անկեղծության վերաբերյալ, և կողմերից մեկն անընդհատ ձգտում է ստանալ ավելին, քան տալիս է: Դժվար է ընկերություն անել մշտապես խնդրողների, կպչունների կամ նյարդայնացնողների հետ: Այդպիսի հարաբերությունները շատ արագ փոխակերպվում են վասալական կամ նյարդայնացնող հարաբերությունների։ Միջպետական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի և հուսալի», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ երկրների միջև ընկերական հարաբերություններն ուղղակի միայն շահերի համընկնում չեն, այլ պետական շահերի սինթեզ և հասարակությունների հարաբերություններում մարդկային գործոնի խորը թափանցում:
«ՀՀ-ից և ՌԴ-ից բացի, ես չեմ կարող գտնել այլ երկրների օրինակ, որտեղ այս գործոններն այդքան ամուր են: Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք և պետք է ամենօրյա ջանքեր գործադրենք դրանց պահպանման և զարգացման համար», - հավելեց Քոչարյանը:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ