Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արամ Սարգսյան. Օգնել Նիկոլ Փաշինյանին` չի նշանակում նրան գովել

Արամ Սարգսյան. Օգնել Նիկոլ Փաշինյանին` չի նշանակում նրան գովել
30.11.2018 | 21:46

«Մենք» դաշինքը քարոզարշավ անցկացրեց Երևանում, եղավ նաև Էրեբունի վարչական շրջանում: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշեց, որ այս ընտրություններին, բարեբախտաբար, մարդիկ չեն անհանգստանում իրենց տված ձայնի համար, քանի որ վստահ են, որ այն չեն գողանալու։ Նա շեշտեց, որ հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացու տրված ձայնից է կախված ամեն բան։ «Դուք եք որոշելու՝ ով է լինելու ապագա իշխանությունը։ Ես շատ լավ հասկանում եմ, որ հեղափոխությունից հետո ԱԺ-ում մեծամասնություն վերցելու է «Իմ քայլ» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Անկեղծորեն ասեմ՝ ինքը վաստակել է այդ իրավունքը, բայց, ժողովուրդ ջան, ԱԺ-ն չի կարող լինել մի կուսակցությամբ։ ԱԺ-ն պետք է լինի բազամակուսակցական, ինչը բխում է մեր երկրի ու պետության շահերից, անգամ, ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի շահերից»,- ասաց նա: Ըստ Սարգսյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը քաղաքացիներին ներկայանում են ոչ որպես վարչապետի թեկնածու։ Նա շեշտեց՝ ինքը չի եկել ասելու, որ Նիկոլ Փաշինյանը չի լինելու վարչապետ, այլ եկել է ասելու, որ ցանկացած պարագայում ինքն ԱԺ-ում անկեղծ խոսելու է, ինչպես միշտ է արել։ «Եթե դուք ԱԺ-ում ուզում են լսել անկեղծ խոսք, լսել մոտեցում, տարբերվող տեսակետ, ձեր ձայնը տվեք «Մենք» դաշինքն, որովհետև մեր երկում բազմաթիվ հարցեր կան, որոնք լուծում են պահանջում, և այնպես չէ, որ այն, ինչ անում է գործող իշխանությունը, միանշանակ ճիշտ է անում։ Հավատացեք՝ օգնել Նիկոլ Փաշինյանին չի նշանակում նրան գովել, այդ տարբերակը վատթարագույնն է։ Նրան կողքից գովողները շատ են, պետք է նաև մարդիկ, որոնք սրտացավորեն կասեն թերությունները, կօգնեն կադրային ու արտաքին քաղաքականության հարցերում»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։
«Մենք» դաշինքն իր նախընտրական ծրագրում հստակ նշել է, որ մենք եվրոպական արժեքներ կրող կուսակցություն ենք»,- նշեց Արամ Սարգսյան և հավելեց, որ իրենց ցանկությունն այն է, որ ՀՀ-ն նմանվի եվրոպական զարգացած երկների։ Նա շեշտեց, որ իրենք չեն ցանկանում, որ ՀՀ զարգացումը լինի Բելառուսի կամ Ղազախստանի նման, այլ ցանկանում են, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը հասնի այն մակարդակին, որին հասել է Արևմտյան զարգացած երկներում։


«Ինչ ենք մենք ասում աշխատատեղերի ու աղքատության խնդիրը լուծելու առումով․ մենք ասում ենք, որ ցանկացած երկիր, որը գտնվում է պատերազմական վիճակում, այլ տարբերակ չունի, քան իր երկրի ունեցած բնական ռեսուրսներն օգտագործելը։ Ադրբեջան իր նավթն է վաճառում ու զենքեր գնում Բելառուսից ու Ռուսաստանից, և այդ ամենն օգտագործում մեր երեխաների դեմ։ Սրա դեմ բողոքելու փոխարեն մենք պետք է ինքներս գումար աշխատենք ու մեր երեխաներին պաշտպանենք»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ