Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլա Ազնավուր. Ես հայ եմ, և դա չի քննարկվում

Նիկոլա Ազնավուր. Ես հայ եմ, և դա չի քննարկվում
30.11.2018 | 21:47

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, օրերս Մոսկվա է ժամանել, որտեղ մասնակցել է «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառմանը: Նա rusarminfo.ru-ին հարցազրույցում պատմել է՝ ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել, և ինչպես է զգում իրեն իր նախնիների հայրենիքում: Շվեյցարիայում մեծացած Նիկոլան Հայաստանում է եղել բազմիցս, սակայն մեր երկիր տեղափոխվելու վերջնական որոշումը կայացրել է այս տարի: «Ես սիրում եմ Երևանը, այն ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ հարմարավետ է»,- ասել է Ազնավուր կրտսերը:


Ամենամեծ խնդիրը, որին նա բախվել է Հայաստանում, լեզվին չտիրապետելն է:
«Այժմ ես ակտիվ հայերեն եմ սովորում, շատ բարդ է, սակայն կամաց-կամաց ստացվում է խոսել»,- ասել է շանսոնյեի որդին: Նա պատմել է, որ Հայաստանում իր եվրոպական արտաքինի պատճառով, քանի որ մայրը շվեդուհի է, հաճախ չեն ընկալում հայ, և նա ստիպված է լինում ամեն անգամ ապացուցել, որ «իսկական հայ» է: «Ես հայ եմ, և դա չի քննարկվում: Հնարավոր է՝ հայի արտաքին չունեմ: Սակայն ֆրանսերենում կա լավ արտահայտություն՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում այն, ինչ կաս»: Դա իսկապես այդպես է»,- ասել է նա:


Նիկոլա Ազնավուրը հաճախ է Հայաստանում շուկաներ այցելում, մարդիկ սկսում են իր հետ ռուսերեն խոսել, իսկ նա հայերեն է պատասխանում՝ ասելով, որ ռուսերեն չի խոսում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Սպիտակի ողբերգական երկրաշարժի 30-րդ տարելիցին: Երեկոյի ընթացքում Նիկոլա Ազնավուրը պատմել է՝ ինչպես է հայրը 1988թ. Հայաստանին օգնելու համար մոբիլիզացրել ամբողջ միջազգային հանրությանը: «Հայրս առաջիններից էր, որ արձագանքեց 1988թ. ողբերգությանն ու անմիջապես գործի անցավ: Հենց այդ նույն գիշերը նա Ժորժ Գարվարենցի հետ գրեց Pour toi Armenie («Քեզ համար, Հայաստան») երգը՝ մոբիլիզացնելով արտիստների Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, իսկ հետո՝ ամբողջ միջազգային հանրությանը»,-նշել է լեգենդար շանսոնյեի որդին:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ