Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարիա Զախարովան հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ին

Մարիա Զախարովան հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ին
30.11.2018 | 21:48

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է որակել ադրբեջանական կողմի դժգոհությունները՝ կապված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա այցի հետ: Նոյեմբերի 30-ին ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր այց: «Մասնավոր այցի համատեքստում դա չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին և Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ուստի ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանին ուղղված դժգոհությունները, մեր կարծիքով, անհիմն են»,- ասել է Զախարովան: Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մարիա Զախարովային. ՙԲակո Սահակյանը Ռուսաստան չէր մեկնել Բայկալ լճում հանգստանալու, այլ հանդիպումներ է անցկացրել «որպես անօրինական միավորման ղեկավար»` ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ