«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի նախագահի և պաշտոնատար այլ անձանց հետ քննարկել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը

ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի նախագահի և պաշտոնատար այլ անձանց հետ քննարկել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը
30.11.2018 | 23:32

2018թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդիրներին վերաբերող այլ հարցեր, ինչպես նաև ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։

Հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատվեց հայկական երկու պետությունների միջև առկա լիակատար փոխըմբռնման և փոխաջակցության բարձր մակարդակը։

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ