Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

G20-ի հռչակագիրը

G20-ի հռչակագիրը
02.12.2018 | 14:20

«Մեծ քսանյակի» ղեկավարները հռչակագիր են ընդունել հավարտ Արգենտինայի գագաթաժողովի: Հռչակագիրը, որը հրապարակվել է գագաթաժողովի պաշտոնական կայքում, բաղկացած է 31 կետից և դրույթից: Կից ներկայացված է նախարարների և աշխատանքային խմբի մակարդակով ընդունված փաստաթղթերի ցանկը: Հռչակագրի շուրջ պայմանավորվածության գալու հարցը գագաթաժողովի խնդրահարույց հարցերից մեկն էր: Երկու շաբաթ առաջ նման խնդրի առաջ էին կանգնել Պոպուա Նոր Գվիենայում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի մասնակիցները՝ չկարողանալով համաձայնեցնել ավանդական հռչակագրի կետերը:


G20-ի մասնակից երկրների ղեկավարները կարողացել են համատեղ որոշում կառուցել Բուենոս Այրեսի գագաթաժողովում` հայտարարել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին: «Մենք համաձայնության ենք եկել հայտարարության շուրջ, որն արտացոլում է առևտրի և ԱՀԿ-ի կենդանացման անհրաժեշտությունը»,- ասել է նա։ «Մենք հաստատել ենք, որ բոլորս անհանգստացած ենք կլիմայի փոփոխությամբ»,- ավելացրել է Մակրին։
Արգենտինայի նախագահը նշել է, որ երկները խոստովանում են, որ նրանց առջև «բազում լուրջ մարտահրավերներ կան»։ Առևտրի, կլիմայի պաշտպանության և միգրացիոն թեմաների շուրջ անհամաձայնությունները ստիպված թաքցվել են փոխհամաձայնության ֆոնի տակ։

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ