Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի Ու Դոնլադ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի հունիսին՝ հաջորդ G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու Ճապոնիայում: Այդ մասին «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Եթե խոսենք միջազգային ֆորումների շրջանակում տեղի ունեցող հանդիպումների մասին, ապա, հանավոր է, դա տեղի ունենա «քսանյակի» հանդիպման ընթացքում: Բայց թե՛ մեր, թե՛ մեր ամերիկացի գործընկերների համար կարևոր է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը մինչև այդ տեղի ունենա»,- ասել է Ուշակովը:
Վերջինս նաև ասել է, որ եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել, ապա այն գոնե առավել ցածր մակարդակներում պետք է նախաձեռնել: Հարցին, թե հնարավոր է Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի չունենա այնքան ժամանակ, քանի դեռ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված ուկրաինացի զինվորականներն անազատության մեջ են, ՌԴ նախագահի օգնականը դժվարացել է պատասխանել:
Հիշեցնենք, որ Պուտին-Թամփ հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն Արգենտինայում անցկացվող G20-ի գագաթանաժողովի ժամանակ: Բայց Թրափը չեղարկել էր այդ հանդիպումը՝ այն կապելով Կերչի միջադեպի հետ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ