«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մարգարիտ Եսայան. Ամեն ինչ զավեշտի մի վերածեք

Մարգարիտ Եսայան. Ամեն ինչ զավեշտի մի վերածեք
02.12.2018 | 22:54

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանը հայտարարել է. «Բոլորիս աչքի առաջ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարն ամեն օր աջ ու ձախ հանձնարարականներ է տալիս ԱԱԾ-ին, այլ կառույցների, թե զբաղվեք, բռնեք, պառկեցրեք։ Գնա, քարոզդ արա, երիտասարդ, ցինիզմն էլ պիտի չափ ու սահման ունենա, քոնը չունի, որոշ պաշտոնյաներինդ՝ նույնպես։ Երկու օր առաջ էլ ոստիկանապետը կամակատարի շտապողականությամբ արձագանքեց պաշտոնակատար իր շեֆի հրահանգին և հայտարարեց, թե բա ինչ, պիտի փռենք ասֆալտին։


Ամեն ինչ զավեշտի մի վերածեք, տղուկներ, սա պետություն է, կայացած, այո, և դուք չեք կարող խարխլել նրա հիմքերը, դե, իսկ «Ազատություն» ռ/կ-ում փոխվարչապետի որակումը երկրի լրջագույն քաղաքական ուժերից մեկին ցինիզմի գագաթնակետն է, պատժելի արարք է, և մենք օրենքով սահմանված կարգով կզբաղվենք դրանով։ Փոխվարչապետը գուցե ինքնագնահատականն է տվել՝ շփոթելով անունները։ Ակնհայտ է, որ սա նույն հոխորտանքն է, ինչ սկսվեց վեց ամիս առաջ։ Վեց ամիս առաջ սկսված բարոյահոգեբանական ահաբեկչությունը ՀՀԿ-ի և նրա համակիրների հանդեպ նույն ոգով շարունակում է նաև այսօր`քարոզարշավի ամբողջ ընթացքը ամիսներ առաջ սկսված բարոյահոգեբանական ահաբեկչության շարունակությունն է։ Հարգելի հասարակություն, ընտրողներ, մտածողներ, ուշադիր եղեք, տեսեք վտանգը, որ բերել և բերելու են նոր իշխանությունները, և ընտրության գնացեք և ընտրեք ոչ թե կործանումը, այլ՝ առաջընթացը, այս ամիսներին ձեզնից շատերը համոզվեցին, որ սրանք, այս նիկոլները ուզում են ոչնչացնել իրենցից առաջ եղած ամեն լավ բան, զգոն եղեք և ընտրեք մտածելով, վարչապետի պաշտոնակատարի ճղճղոցները գնալով ուժեղանալու են, բայց դուք մի վախեցեք, գնացեք ընտրելու ինձ, դուք շատ եք, ոչինչ, որ դեռ վախ կա, և չեք համարձակվում հրապարակավ ասել ձեր կարծիքը և տրամադրվածությունը, մի վախեցեք, վստահեք ձեր ներքին ձայնին, լսեք մեզ և ընտրեք ապագան և ոչ թե անորոշ, վտանգավոր, խոստումների հաշվին իշխանության եկած, ոչ մի խոստում չիրականացրած, մոտ 800 000 ՀՀ քաղաքացու ծույլ և անբան համարող այս անձին։


Հարգելի ընտրողներ, առաջին անգամ, իրոք դուք պիտի կատարեք ճակատագրական ընտրություն, վստահ եղեք, կա այս գժանոցի այլընտրանքը, և դա ես եմ, դուք եք, մենք ենք, բոլոր մտածող, մտահոգ և ադեկվատ մարդիկ․․․Դուք մոտենում եք ինձ և ասում, թե ընտրելու եք, շնորհակալ եմ, իրոք ձեր խոստումները թող դառնան քվե, միայն այդպես մենք կկարողանանք ուժեղ լինել և դիմակայել մարտահրավերները»։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ