Ջեյմի Դեվիս
 

«Թաղել, բռով հող վերցնել, լցնել վրան»

«Թաղել, բռով հող վերցնել, լցնել վրան»
04.12.2018 | 01:14

Ոչ, սա «դամբանականից» վերցված մեջբերում չէ և ոչ էլ սարսափ ֆիլմի վերնագիր։ Սա մեր իրականությունն է։ Իշխող կուսակցությունից պարտադրված, ի շարունակություն՝ փռենք, ծեփենք, պատժենք ԱԱԾ-ով վարչապետյան «դիֆիրամբների»՝ ասված ԱԳՆ փոխնախարարի շուրթերով։ Կրկնենք՝ Ա-Գ-Ն։


Չառնչակցենք այս ամենը ենթագիտակցականի մասին ֆրոյդյան տեսությանը, ուր լյուստրացիա են արվում մարդու իրական հակումները, ցանկությունները և կենսակերպը՝ բջջային մակարդակում։ Առայժմ քաղաքական բաղադրիչների տեսանկյունից կատարենք դիտարկումները։
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Չմոռանանք նաև, որ ամենաշատը ստում են որսից հետո և ընտրությունների ժամանակ։ Այն, որ ներկա իշխանությունը բացառապես և միայն խոստումների վրա է (չասենք՝ ստերի, չնայած հենց այդպես է, որ կա) բացառապես խարսխված. չթվենք դրանք՝ ՀԱՊԿ-ից դուրս չգալ, կարմիր գծեր, աշխատավարձ-թոշակների բարձրացում, ծանոթ-բարեկամի «անտեսում»... Ցանկն ահավոր երկար է, չխորանանք, այլ հարցնենք պարզապես` այս «հողի ու դիակի» մոտեցումը քաղաքական պայքարի ձևաչափո՞վ է արվում, թե՞ այն խիստ բնական վիճակ է։


Հասկանալի է, քաղաքական առումով ևս այս «նյու-հաուն» նոնսենս է և խիստ անընդունելի, բայց քանի որ հաղթողներին չեն դատում, և, ինչպես վերևում ասացինք, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, նաև՝ երկրորդ «կարևոր» արհեստից հետո, արձանագրենք. եթե այս մոտեցումը պարզապես քաղաքական էպատաժ է, էլի մի կերպ կարելի է աչքերը փակել, չմարսել ու արձանագրել՝ դե հիմա։ Իսկ եթե սա այս իշխող ուժի բնական վիճակն է, այն է՝ իրենք «բազմանում» են «մահվան տեսիլքի» վրա, իրենք կայանում են իրականում «մահախոսական» տեսլականների հիմքով, այլ կերպ ասած, ոչ թե կյանք, այլ մահ ու ինքնասպանություն արտածում, այ սա արդեն լուրջ, ընդ որում, ոչ միայն լուրջ է, այլև խիստ ցավալի, էլ ավելին՝ խիստ ողբերգական։


Ազգի մենթալ պլանի տեսանկյունից։ Որովհետև ինչպես իշխանությունն ու գլուխն են, այնպիսին էլ մարմինն է։ Ժողովուրդը։ Եվ թույլ տանք քիչ հեռու գնալ դիտարկումներում ու նկատել, ապա վերջին շրջանում սուիցիդի դեպքերը, որոնք ընդհանրապես շատ են տարածված ողջ աշխարհում, վերջին շրջանում մի տեսակ դինամիկայի միտում են արձանագրում նաև Հայաստանում: Հայաստանում առկա անհանդուրժողականությա՞ն պատճառով։
Վերադառնանք իշխող ուժի քաղաքական ռիտորիկային։ Ասել ենք՝ տան գաղտնիքը «էրեխուց» կիմանան։ Ղարաբաղին առնչվողի մասով տան գաղտնիքն իմացանք Սասուն Միքայելյանից։ Ներքաղաքականի մասով՝ ԱԳ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանից, երբեմնի ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդուց։ Բացի նրանից, որ մեր արտաքին գերատեսչության պատասխանատու, նույն ինքը Ռուբեն Ռուբինյանը, Աշոտյանի հետ իր դեբատում «վերջին» կոչը հղելով հայ «սիրելի» ժողովրդին` «բարձրացրեց» նրա ոգին, ասելով՝ ՀՀԿ-ն մեռել է, ժողովուրդ, նրան պետք է թաղել, ընտրություններին ամենքդ այ այսպես (ցույց է տալիս ձեռքերով) վերցնում եք հողը, լցնում ՀՀԿ-ի դագաղի վրա և... Այդպե՜ս շարունակ ոգևորված ներկայացնում «սակրալ» «արարողությունը»։


«Որ հող էիր, հող կդառնաս»։
Պարզվում է՝ «մանուկն» այս մեծ օրենքը չգիտի։ ՈՒստի հաջորդ եթերում ընդհանրապես մատնեց տան գաղտնիքը, ասելով. «ՀՀԿ-ն ցանկանում է սողոսկել պառլամենտ, մեզ խանգարելու աշխատել, պրոբլեմներ ստեղծել՝ օդից վերցված, ուստի չպետք է թույլ տալ, որ ՀՀԿ-ն մտնի պառլամենտ»։
Ներեցեք, իսկ ու՞ր մնաց ժողովրդավարությունը։ Չնայած իշխող ուժի ներկայացուցիչներն իրենք են բողոքում դրա բացակայությունից և այն էլ իրենց ներկուսակցական՝ ներքին ժողովրդավարության մասով։

Խնդիրն այստեղ ավելի նուրբ է։ Այո, իշխող ուժը իր ողնաշարի հատակում, կապույտ թանաքամանի մեջ թաքնված օձը ենթագիտացական ցածր չակրաներից հանել-հասցրել է մարդու հոգետուն՝ գլուխ ու սիրտ, ու արտածում է այդ ալիքները ի սփյուռս Հայաստան, ի սփյուռս աշխարհ՝ փորձելով փոխել հայոց մենթալ պլանը, հայոց միտքը, ասել է թե՝ ոգին։
Ի շարունակություն իր սկսած «մեծ» գործի՝ բանակի քայքայման, դպրոցի, կրթության քայքայման, եկեղեցու քայքայման, իրավական համակարգի քայքայման, տնտեսության քայքայման, ոգու քայքայման։
Սա քաղաքական պատերազմ է։ Այս պատերազմը կոռուպցիոն անցյալի տակ կքած ՀՀԿ-ի «հագո՞վ» է։
Ո՛չ։ Սա նախաարմագեդոնյան իրավիճակ է։ Այս իրավիճակի համար պատասխանատուները իրենց չակրաները մաքրածներն ու թանաքամանի միջի օձին վտարածներն են։
Կա՞ն այդպիսիք հայոց ընդերքում։ Եթե կան, նրանք են այս մեծ պատերազմում, այս ահարկու կռվում հաղթողները։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan