Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Ասում են...

Ասում են...
04.12.2018 | 01:39

...թե Սոչիում ԵԱՏՄ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրել է հայ վարորդների՝ Ռուսաստանում մեքենա վարելու թույլտվության հարցը։ Պուտինը շատ ուղիղ նրան ասել է՝ ընդունեք ռուսաց լեզուն որպես երկրորդ լեզու, ու՝ ոչ մի խնդիր։ Հանդիպմանը մասնակցող, Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն անմիջապես արձագաքնել է. «Նման հարցադրում դրվել չի կարող, հարցը մեզանում մեկընդմիշտ փակված է»։ Ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, հանդիպումից հետո, երբ Պուտինը մնացել է իր թիմի հետ, Արսեն Խառատյանի մասին ասել է. «Մեջներից կարգին տղան էդ էր»։ Ասում են՝ արդեն «վտարանդի» Խառատյանը, որն օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը վարողներից էր. ըստ տեղյակների՝ հենց Ռուսաստանի հորդորով է ազատվել պաշտոնից՝ ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի «գործի» հետ կապված։

Դիտվել է՝ 13671

Մեկնաբանություններ