Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չմշակույթի նախարարություն

Չմշակույթի նախարարություն
04.12.2018 | 02:14

Ազատության հրապարակը կառուցվել է Ալ. Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հետ համատեղ: Ասել է թե` այս հրապարակը ևս հուշարձան է, բացօթյա թանգարան, և պետք է մշտապես պահպանվի հուշարձանների պահպանման կոմիտեի կողմից, որովհետև բացի այն, որ օպերայի շենքի մի մասն է, այնտեղից է հնչել մեր անկախության ավետիսը, դրանից հետո էլ այնտեղ են տեղի ունեցել վերջին երեք տասնամյակների քաղաքական բոլոր լավ ու վատ, կարևոր անցքերը: Ենթադրելի է, որ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող հիշյալ կոմիտեն պետք է աչալուրջ հետևեր տարածքին: Բայց նրանք երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած պնդում են, որ տրակտորները պետք է աշխատեն, քանի որ հիմա տեխնիկայի դար է, իսկ տրակտորները` դասական տեխնիկա: Ճիշտ է, մեկ-մեկ, անշարժ գույք չընկալվելու նպատակով, տրակտորի ձայներ են հանում, բայց դա ոչինչ է, «դիզելային վառելիքի» անիմաստ ծախս: Այսինքն, սայլը տեղում է, ավելին, հիմա անիվներ էլ չունի:
Այն, որ Ազատության հրապարակն անընդհատ «օկուպացվել» և «օկուպացվում» է տարատեսակ սրճարան-ակումբների կողմից, մի կերպ մարսել ենք, բայց սա այլ, անհանդուրժելի հարց է. դանակը ոսկորին է հասել:


Այսպես, երեկոյան ժամերին Ազատության հրապարակում, եթե սուր զգացողությունների սիրահար չես, հնարավոր չէ նորմալ զբոսնել, իհարկե ոչ այն պատճառով, որ տարածքն ականապատ է, հսկայական կակտուսներ են աճել կամ գիշատիչ կենդանիներ կան, այլ այն պատճառով, որ այս բացօթյա թանգարանում մարդիկ բիզնեսով են զբաղվում, այն էլ ի՞նչ բիզնեսով. հրապարակը վերածվել է հեծանվային արենայի: Այդ ժամերին այստեղ ուղղակի վտանգավոր է քայլել, որովհետև Շումախերի մանևրների պատկերներից ոգևորված, ականջակալները համապատասխան տեղը խրած, դեռ մանկուց բայքերի խենթ առօրյայի ձգտող ինչ-որ հեծանվորդ կարող է քեզ տապալել գետնին ու անգամ չնկատել (եթե այդ ժամերին երեխայի հետ ես այնտեղ, լավ կլինի այնտեղ չլինես): Զբոսնելը վտանգավոր է, որովհետև թռչող սկավառակները դաշույնի պես կարող են մեխվել դեմքիդ: Վտանգավոր է, որովհետև սքեյթբորդով փնթի տղան կարող է Թումանյանի կամ Սպենդիարյանի արձանի վրայից հերթական վայրէջքը ոտքիդ վրա կատարել. հաստատ կցավի, հավատացնում եմ:
Ի դեպ, քանի որ արձանների մասին խոսեցի, միանգամից նշեմ, որ ամենաողբալի վիճակում հենց դրանք են, որովհետև տարիներ շարունակ իրենց վանդալային պահվածքի անպատժելիությունից հարբած լկտիները ամեն օր տարատեսակ ներկանյութերով պղծում են: Պատանի վիկինգի դեմքով ու հասուն ապուշի կեցվածքով մի Ռոմեո որոշում է, որ իր սիրած Ջուլիետին հրաբորբ սիրո խոստովանություն անելու լավագույն վայրը Սպենդիարյանի արձանի պատվանդանն է, մեկ ուրիշն էլ որոշում է, որ Թումանյանի արձանի վրա գրավոր պետք է հայհոյի Աննա անունով մեկին ու փոփ երաժշտությունը, կամ էլ Աստծո մասին քառյակ գրի: Բայց ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է օրը ցերեկով, և ականատեսներից ոչ մեկի մտքով չի անցնում այդ «հմուտ ներկարարներից» գոնե մեկին մի երկու «վարպետաց ապտակ» տալ ու հիշեցնել, որ այդ հուշարձանն իր ամբողջ տոհմից թանկ է:


Նույնը կատարվում է Հանրապետության հրապարակում ու քաղաքի մյուս զբոսավայրերում: Այս խնդրի մասին շատ է խոսվել, բայց մինչև օրս «ոչ մի մեղավոր չի բացահայտվել»: Բայց եթե որևէ մեկը նման կերպ վարվի այդ հուշարձանների պատասխանատուների մեքենաների կամ տների պատերի հետ, արագ կբացահայտվի ու կոտրատված աղյուսի վրա ներում կհայցի: Հետաքրքրական է, ի՞նչն է խանգարում նույն կերպ օպերատիվ լինելուն նաև աշխատանքում:


Խոսենք շրջիկ վաճառողների մասին: Իհարկե, իրավական տեսանկյունից չի կարելի մարդուն արգելել փող աշխատել, բայց չի էլ կարելի թույլ տալ, որ քաղաքի բոլոր տեսարժան վայրերը, այգիները, զբոսավայրերը «ներկվեն» Ֆիրդուսու շուկայի երանգներով, վերջին հաշվով չմոռանանք, որ Ֆիրդուսու պոետն է լավը, ոչ թե շուկան: Էլ չեմ խոսում այն մասին, որ քաղաքի բոլոր զբոսավայրերն «իրենցով արած» այս մարդիկ ուղղակի պատուհաս են դարձել երեխայի հետ զբոսնող, բայց գրպանում փող չունեցող մարդու գլխին: Սա ևս ուշադրության արժանի խնդիր է: Կրկնում եմ, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին արգելելու աշխատել, բայց ամեն ինչ իր տեղը, ժամն ու չափն ունի: Ինձ միշտ հետաքրքրել է` ու՞ր է նայում մշակույթի նախարարությունը «մշակույթն իր մեջ կրող» նախարարի գլխավորությամբ, ինչո՞ւ են այս հարցերն աննկատ մնում:
Վերջաբանի փոխարեն ցանկանում եմ հարց ուղղել մշակութակիր նախարարին.
- Օրիորդ Մակունց, ասում էիք` մշակույթը Դուք եք, այդ հայտարարությունը դեռ ուժի մե՞ջ է:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ