USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Մակրոնը զիջեց դեղին ժիլետներին

Մակրոնը զիջեց դեղին ժիլետներին
05.12.2018 | 11:59

Ֆրանսիայի կառավարությունը 6 ամսով սառեցրեց վառելիքի հարկի բարձրացումը` հայտարարեց վարչապետ Էդուար Ֆիլիպը: Կսառեցվեն նաև էլէներգիայի ու գազի գները: Բենզինի ու դիզվառելիքի գնի բարձրացման կասեցումը բողոքի շարժման մասնակիցների գլխավոր պահանջն էր, որ արդեն երեք շաբաթ շարունակվում է Ֆրանսիայում: Դիզվառելիքի գինը Ֆրանսիայում վերջին տարում բարձրացել է 20%` 2000-ի սկզբից հասնելով ռեկորդային լիտրի դիմաց 1,51 եվրոյի:


Գնաճը կապված է դիզվառելիքի ու բենզինի հարկի հետ, որ այս տարի բարձրացրել է կառավարությունը` դիզելի հարկը բարձրացել է 1 լիտրի համար 7,6 ցենտով, բենզինինը` 1 լիտրի համար 3,9 ցենտով: 2019-ի սկզբին կառավարությունը ծրագրում էր նորից բարձրացնել վառելիքի հարկը: Դա դարձավ դժգոհության բազմաթիվ ակցիաների պատճառ, որ անվանեցին «դեղին ժիլետների» շարժում: Ֆրանսիայում բոլոր վարորդները պարտավոր են մեքենայում դեղին ժիլետներ ունենալ ու հագնել, երբ դուրս են գալիս մեքենայից վթարային կանգառի դեպքում: Նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ վառելիքի հարկի բարձրացումն անհրաժեշտ է` խթանելու էկոլոգիապես մաքուր էներգիայի զարգացումը և նվազեցնելու երկրի կախումը նավթի գնից:
ВВС


Հ.Գ. Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարեց, որ ոչ մի որոշում չարժի կյանքի կոչել խախտելով համազգային միասնությունը: Երեկ առաջին խաղաղ օրն էր Փարիզում, որ փորձում է ուշքի գալ ոչ միայն հանրահավաքներից, այլև վանդալիզմից: Ցուցարարներին խառնված խուլիգանները այս ընթացքում հասցրել են այրել ոչ միայն մեքենաներ ու կոտրել խանութների ցուցափեղկեր, նրանք վնասել են Հաղթական կամարը, իսկ դա սրբություն է բոլոր ֆրանսիացիների համար և Փարիզը վանդալներին չի ների: Սա փաստացի ֆրանսիացիների անպատրաստության դրսևորումն էր իրենց նախագահի բարեփոխումներին` նրանք ուզում են լավ ապրել, բայց չեն ուզում ոչինչ փոխել իրենց կյանքում` լավ ապրելու համար: Այդպես է լինում բոլոր առաջնորդների հետ, որ առաջ են անցնում ժամանակից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao