Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դոդոնը Պուտինին շնորհակալություն է հայտնում

Դոդոնը Պուտինին շնորհակալություն է հայտնում
05.12.2018 | 14:13

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել նրա օգնության համար, որ Ռուսաստանում բնակվող, այդ թվում` անօրինական բնակվող մոլդովացի աշխատանքային միգրանտները կարողանան անպատիժ խախտել ռուսական միգրացիոն օրենքները, կարճ ժամկետով տուն վերադառնան՝ 2019 թվականի փետրվարի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար: Դոդոնը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե նոյեմբերի սկզբին Մոսկվա իր այցելության ժամանակ Պուտինի հետ համաձայնության են եկել, որ Ռուսաստանում գտնվող 170000 աշխատանքային միգրանտները՝ ներառյալ նրանք, որ խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենքները, հնարավորություն ունենան հունվարին ու փետրվարին դուրս գալ Ռուսաստանից և առանց խնդիրների վերադառնալ մարտին: Դոդոնը գրել է, որ նրանք պատասխանատվություն չեն կրի, եթե անգամ խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը:

«Սա նաև ցույց է տալիս Ռուսաստանի ղեկավարության մեծ հետաքրքրությունը՝ օգնելու մեր քաղաքացիներին և զարգացնելու մեր երկու երկրների ռազմավարական համագործակցությունը», - նշել է Մոլդովայի նախագահը: Ռուսական կողմը հաստատել է պայմանավորվածությունը: ՌԴ ՆԳՆ-ն դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Մոլդովայի այն քաղաքացիները, որ խախտել են Ռուսաստանում մնալու թույլատրված ժամկետները, պատասխանատվության չեն ենթարկվի, եթե երկրից դուրս գան մինչև 2019-ի փետրվարի 24-ը, այսինքն՝ Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների օրը:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ