Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու քարոզարշավը կազմակերպելու գործին

Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու քարոզարշավը կազմակերպելու գործին
05.12.2018 | 14:16

«Ժամանակը» գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին:

Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլի» ցուցակի վերջին տեղում է, իբրև թե տեսեք՝ Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց եթե Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ նա հազարավոր ձայներ ստացավ ու հայտնվեց խորհրդարանում, անաչառ վարչապետ Փաշինյանը ինչ կարող է անել: Ինքը հո Հրաչյա Հակոբյանին պատգամավոր չի սարքել, ժողովուրդն է իր քվեներով նրան ընտրել»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ