«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Արման Եղոյան. Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգելու առաջարկով

Արման Եղոյան. Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգելու առաջարկով
05.12.2018 | 14:17

«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ`դեկտեմբերի 6-ի գագաթաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում», - Yerkir.am-ին ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:


Մինչդեռ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը: «Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթաժողով չանցկացնել», - ասել է Յ. Ուշակովը լրագրողներին և հավելել` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթաժողովն առաջարկել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսի հասնելը», - լրագրողներին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ