Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Միջազգային ասպարեզում Ռուսաստանին դաշնակից են Բելառուսը և Ղազախստանը

Միջազգային ասպարեզում Ռուսաստանին դաշնակից են Բելառուսը և Ղազախստանը
05.12.2018 | 14:22

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը ԱՊՀ երկրների վերաբերյալ հարցում է անցկացրել`փորձելով պարզել, թե ռուսաստանցիները որ երկիրն են իրեն դաշնակից համարում: Պարզվել է, որ միջազգային ասպարեզում Բելառուսին (60 տոկոս) և Ղազախստանին (47 տոկոս) են ռուսաստանցիները համարում Ռուսաստանին դաշնակից։ Բելառուսն ու Ղազախստանը համարվում են ամենակայունն ու հաջողակները: Այս առումով Բելառուսը նշել է 68 տոկոսը, Ղազախստանը՝ 52 տոկոսը։ Նրանց են հաջորդում Ադրբեջանը՝ (16 տոկոս), Հայաստանը (14 տոկոս), Վրաստանը (12 տոկոս), Ուզբեկստանը (10 տոկոս)։
Ռուսախոս բնակչության իրավունքներն ավելի շատ ապահովված են Բելառուսում (66 տոկոս) և Ղազախստանում (31 տոկոս)։ Նշվել են նաև Հայաստանը (12 տոկոս), Ուզբեկստանը (7 տոկոս), Ադրբեջանն ու Վրաստանը (5-ական տոկոս)։


Ինչ վերաբերում է ԱՊՀ անդամ-երկրների պետությունների ղեկավարների նկատմամբ վստահությանը, առաջին և երկրորդ հորիզոնականներում են Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն (65 տոկոս) և Նուրսուլթան Նազարբաևը (49 տոկոս)։ Մյուս երկրների ղեկավարներին վստահում է ռուսաստանցիների 1-14 տոկոսը՝ Իլհամ Ալիեւին 14 տոկոսը, Արմեն Սարգսյանին՝ 8 տոկոսը։

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ