Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԼՀԿ քարոզարշավն ամենաթանկն է

ԼՀԿ քարոզարշավն ամենաթանկն է
05.12.2018 | 14:23

«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ քարոզարշավի պատասխանատու Արմեն Աշոտյանին հարցրինք՝ նախորդ տարիների նմա՞ն է ձեր քարոզարշավը։ «Իհարկե ոչ, սա մեր վերջին քարոզարշավների մեջ ամենաէժան քարոզարշավն է․նախկինում միշտ «Շարմ»-ին էինք պատվիրում՝ շատ գունեղ, թանկ քարոզարշավ էր լինում՝ հոլովակներ, երգեր էինք պատվիրում, երաժշտական կլիպներ էինք նկարում, հիմա շատ փոքր գումարով մեծ արդյունք ենք ուզում ստանալ։ Շատ նպատակային ենք ծախսում՝ թիրախին խփելու համար․ կոնցեպտը դրա վրա է կառուցված»։


Ասում են՝ ամենաթանկը ձեր քարոզարշավն է՝ հարցրինք «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանին։ «Համամիտ չեմ, ծախսվում է դրամահավաքի ժամանակ գոյացած գումարը, որի կեսն անգամ դեռ չենք ծախսել»»։ Թերթը չի հարցրել, բայց դատելով մայրաքաղաքներն ու մազերը պատած ԼՀԿ ցուցապաստառներից` ամենաթանկը ԼՀԿ-ի քարոզարշավն է:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ