Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանի մանկության ընկեր մարզպետը պահանջում է և սպառնում

Փաշինյանի մանկության ընկեր մարզպետը պահանջում է և սպառնում
05.12.2018 | 14:26

«Ժամանակը» գրում է. «Մենք շարունակում ենք մտահոգիչ տեղեկություններ ստանալ մարզերից և հատկապես համայնքապետերից, ովքեր հայտնում են նոր իշխանության նշանակած մարզպետների կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Տավուշի մարզի համայնքապետերն ասում են, որ եթե նախկին իշխանությունների օրոք իրենց գոնե որոշակի գումար էին տալիս, որպեսզի գնեն համագյուղացիների լոյալությունն ու ձայները, ներկա մարզպետ Վահե Ղալումյանը ուղղակի պահանջում է և սպառնում: Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, և նրա համար կարևոր է ցույց տալ, որ Փաշինյանի հարազատ մարզը ամենաշատն է նրան աջակցում, կարևոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի»:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ