USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից

ExxonMobil-ը հեռանում է Ադրբեջանից
05.12.2018 | 14:27

ԱՄՆ-ի ExxonMobil նավթային ընկերությունը մտադիր է 2 մլրդ դոլարով վաճառել (6.8 տոկոս) Ադրբեջանի ամենախոշոր «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» (ԱՉԳ) նավթային հանքահորի իր մասնաբաժինը: Exxon-ը ցանկանում է կենտրոնանալ ԱՄՆ-ի թերթաքարի հանքերի մշակման ուղղությամբ և Հավայիում բացահայտված հանքահորերի շուրջ, հաղորդում են ԶԼՄ-ները: Ընկերությունում այս լուրերը «բամբասանք և շահարկումներ» են անվանել: ԱՉԳ հանքահորը գտնվում է Կասպից ծովում` 1 մլրդ տոննա նավթ և 0.5 մլրդ խորանարդ մետր գազ կա:
Բացի Exxon-ից, հանքահորի մշակման նախագծի գլխավոր բաժնետերերն են բրիտանական British Petroleum-ը (30.4 տոկոս), ադրբեջանական պետական Socar-ը (25 տոկոս), ամերիկյան Chevron-ը (9.6 տոկոս), ճապոնական Inpex-ը (9.3տոկոս) և նորվեգական Equinor-ը (7.3 տոկոս):

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao