Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում` օրենքի խախտումով

Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում` օրենքի խախտումով
05.12.2018 | 14:29

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում: Նաքարոզչությունն սկսել է Զորավար Անդրանիկ կայարանից: Քաղաքացիները վարչապետին ողջունում են, լուսանկարվում: Անվտանգության նկատառումներով` մետրոպոլիտենում տեսանկարահանումն արգելվում է, սակայն վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավը հեռարձակվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ