Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը

Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը
05.12.2018 | 14:31

ՌԴ իշխանությունները հրաժարվել են Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը, գրում է kommersant.ru-ն՝ մանրամասնելով, որ գործարքի չեղարկումը պայմանավորված է ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ: Ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար: Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից. վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել:


Ադրբեջանը «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնմամբ հետաքրքրված էր դեռևս 2014թ.: Ադրբեջանի ՊՆ-ն մտադիր էր այդ համալիրով ապահովել Կասպից ծովի իր հատվածի առափնյա մասի անվտանգությունը: Մոսկվան ու Բաքուն նախաստորագրել էին պայմանագիրը, սակայն բուն համաձայնագրի ստորագրմանը գործն այդպես էլ չի հասել:
Եվս մի բարձրաստիճան աղբյուր հաստատել է, որ «Բալ»-ի մատակարարման հարցն այժմ չի քննարկվում Ադրբեջանի զինված ուժերի հետ, քանի որ կա «աշխարհաքաղաքական նրբություն»: Պատճառն այն է, որ վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չէինք ցանկանա, որ տվյալ զինատեսակը կիրառվի ղարաբաղյան հակամարտությունում»,-մանրամասնել է զրուցակիցը:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ