ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ, սակայն չի ներկայացել

Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ, սակայն չի ներկայացել
05.12.2018 | 22:53

ԱԱԾ նախկին ղեկավար, Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ: Ըստ ԱԱԾ-ի, Շահնազարյանը մամուլի ասուլիսների ընթացքում արել է հայտարարություններ, որոնցում կան պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր, դրանք դիտվել են որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, հետևաբար այդ հայտարարությունները քննարկվում են ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում, և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը: ԱԱԾ-ն հաղորդագրության մեջ հիշատակում է Դավիթ Շահնազարյանի նոյեմբերի 27-ի և դեկտեմբերի 4-ի ասուլիսներում արած հայտարարությունները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: «Այսօրվա իշխանությունը կոնկրետ Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը իր բոլոր զինված ուժերով։ Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն», - ասել է Դավիթ Շահնազարյանը։ Երեկ էլ, ըստ ԱԱԾ-ի, Շահնազարյանն ասել է, որ իր պնդումների վերաբերյալ «ոչ բոլոր փաստերն է ներկայացրել, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը»:


Հղում անելով այս հայտարարություններին՝ ԱԱԾ-ն շեշտում է, թե Շահնազարյանին կանչել են դրանց վերաբերյալ բացատրություն տալու և հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար: ԱԱԾ-ն առաջարկում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն Շահնազարյանի կողմից հայտնած վերոհիշյալ հնարավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայանալ ԱԱԾ:


Այս հայտարարությունից հետո Դավիթ Շահնազարյանը ասուլիս հրավիրեց՝ հայտարարելով, որ ԱԱԾ չի ներկայանալու, և եթե ուզում են, թող իրեն ձերբակալեն կամ կալանավորեն: Շահնազարյանն ասաց, որ որոշում էր կայացրել այսօր ժամը 13-ին ներկայանալ ծառայություն, բայց քանի որ ԱԱԾ-ն դրանից առաջ հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, ինքը փոխեց որոշումը: «Նման թղթեր ինձ չուղարկեք, որովհետև այլևս չկա Անվտանգության ծառայության նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը։ Կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել, կամ կալանքի օրդեր, - հայտարարեց Դավիթ Շահնազարյանը՝ պնդելով, -այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը։ Այո, սա քաղաքական հետապնդում է և ուղղված ոչ միայն իմ դեմ։ Սա փորձ է՝ վախեցնել այն մարդկանց, և նրանց թիվը շատ մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին»։


Արձագանքելով Դավիթ Շահանազարյանի ԱԱԾ հրավիրվելու փաստին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին շեշտեց՝ քանի որ Շահնազարյանը իրեն մեղադրում է դավադրության մեջ, հետևաբար ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի այդ հայտարարությունները: «Ժողովուրդ ջան, ինքը ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, ճի՞շտ է, ասում էր, որ հեղափոխությանը օգնել են ուժեր, որ և գործել է «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձևը, ճի՞շտ է: Այսինքն, դա, ըստ էության, խոսել է, մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին դավադրություն կազմակերպելու մեջ՝ ընդդեմ Արցախի և, ըստ էության, ընդդեմ Հայաստանի Հանրապետության և, ըստ էության, ընդդեմ հայ ժողովրդի։ Հիմա, բնականաբար, ի՞նչ պետք է անի Ազգային անվտանգության ծառայությունը՝ պետք է նյութեր նախապատրաստվի և պարզվի, որ եթե կառավարությունը կամ հեղափոխությունը տեղի է ունեցել էդպես, բոլոր այդ դավադիրներին պետք է հայտնաբերի և պատասխանատվության ենթարկի և ներկայացնի մարդկանց, որ երկրում դավադիրներ կան, և մարդիկ պետք է հստակ իմանան, այսինքն՝ կա դավադրությո՞ւն, թե՞ կա պարզապես ստախոսություն», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ