«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փաշինյանը տարածել է աղմկահարույց գաղտնալսման երկրորդ մասը

Փաշինյանը տարածել է աղմկահարույց գաղտնալսման երկրորդ մասը
05.12.2018 | 22:55

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով տարածել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի աղմկահարույց գաղտնալսման, իր ձևակերպմամբ՝ «երկրորդ մասը», որում այս անգամ արդեն կան նաև Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցներից գաղտնալսումներ: «Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով», - գրել է Փաշինյանը:


Հեռախոսազրույցում խոսվում է այդ ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին, ինչպես նախորդ հեռախոսային խոսակցության դեպքում, որը տեղի էր ունեցել ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ