Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոգերինին հույս ունի, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կպահպանեն ՄՓՀՀՊ-ն

Մոգերինին հույս ունի, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կպահպանեն ՄՓՀՀՊ-ն
05.12.2018 | 22:56

ԵՄ-ն հույս ունի, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կօգտագործեն մնացած 60 օրը միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը պահպանելու համար, որն անհրաժեշտ է եվրոպական մայրցամաքում անվտանգության համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:


«Եվրոպան սառը պատերազմի տարիներին երկար ժամանակ դիմակայության դաշտ է եղել, այս պատճառով մենք գնահատում ենք անվտանգության ճարտարապետությունը, որը երկար տարիներ երաշխավորել է եվրոպական մայրցամաքում խաղաղությունն ու անվտանգությունը, իսկ ՄՓՀՀՊ-ն Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորել է 30 տարի շարունակ: Այն պետք է ամբողջությամբ կատարվի», - հայտարարել է Մոգերինին՝ ժամանելով ՆԱՏՕ մասնակցելու բանակցություններին:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ