Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Պետական դավաճանության մասին հայտարարող և այդ հանցագործության մասին հաղորդում չտվողը շառլատան է

Նիկոլ Փաշինյան. Պետական դավաճանության մասին հայտարարող և այդ հանցագործության մասին հաղորդում չտվողը շառլատան է
05.12.2018 | 22:57

Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելուն:


Փաշինյանն ընդգծեց, որ այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
«Սա պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է», - նշեց նա:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ