Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Բաղդասարյան. Ինձ ասում են՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեցիր

Արթուր Բաղդասարյան. Ինձ ասում են՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեցիր
05.12.2018 | 22:59

«Օրինաց երկիր»-ը միակ քաղաքական ուժն է, որը հանդես է գալիս երկիրը ոչ միայն դուխով, այլև խելքով կառավարելու օգտին` հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Արարատի մարզում: «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին դուխով կառավարում, մի հոգու երկիր էր դարձել, տեսանք էդ տխուր կառավարման տխուր հետևանքները հիմա»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:


Նրա խոսքով՝ պետք է մտածել երկիրը խելքով կառավարելու մասին, քանի որ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ նոր կառավարությունը 50 միլիոն դոլար բյուջետային վարկ է վերցրել՝ 3.3 տոկոսով, բյուջեի ծախսերը կատարելու համար: «Հետևաբար, մենք պետք է մտածենք այնպիսի իշխանություն ձևավորելու մասին, որը կարող է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ Արթուր Բաղդասարյանն արյան, թալանի, կողուպուտի հետ կապ ունի: Եթե կապ ունենար, վաղուց ուրիշ տեղում կլիներ: Էդ մի բանն են ասում՝ ինչի՞ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեցիր, եղբայր, հասկացանք, էդ կոալիցիայի արդյունքում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Բայց ես չեմ էլ ամաչում ասել, որ սխալ ենք արել, ներողություն... Ժողովուրդն ինձ շատ էր սիրում, համաձայն եք, չէ՞, հետո հիասթափվեց, բայց հիմա սկսել է նորից սիրել, կարևորն այն է, որ մենք կարողանում ենք մարդկանց աչքերին շիտակ նայել և վերադառնում ենք սիրո ժամանակներին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ հիմա իրավիճակն այլ է, երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրա գլխավոր հաղթաթուղթը պետք է այն լինի, որ հեղափոխության էֆեկտն իր վրա զգա յուրաքանչյուր քաղաքացի: «Այսօր, փառք Աստծո, տեղի են ունենալու արդար ընտրություններ, փող, կաշառք, վարչական ճնշումներ չկան, ինչը նշանակում է, որ մարդ ունի ուղեղով մտածելու և քվեարկելու հնարավորություն: Ես չեմ ուզում, որ ժողովուրդը միայն էմոցիայով քվեարկի, մտածի, վերլուծի և հետո քվեարկի»,-ընդգծեց ՕԵԿ նախագահը:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ