ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հռոմեացիներին դուր չի եկել քաղաքի գլխավոր տոնածառը

Հռոմեացիներին դուր չի եկել քաղաքի գլխավոր տոնածառը
05.12.2018 | 23:00

Իտալիայի մայրաքաղաքում սկսել են տեղադրել քաղաքի գլխավոր տոնածառը, հռոմեացիները արդեն չեն հավանել: Սկսվել են 20 մետր բարձրությամբ տոնական եղևնու տեղադրման աշխատանքները, բայց ծառը Վենետիկի հրապարակ է հասել միջնամասում կոտրված ճյուղերով: Տոնածառն իրական անեծք է դառնում Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի համար: Սոցցանցերում տոնական եղևնին Spelacchio-ի («փխրուն») փոխարեն անվանել են Spezzacchio («կոտրտված»):


20 մետրանոց ծառը բերվել է Վարեզե նահանգից և տեղափոխության ժամանակ, ինչպես և անցյալ տարի, կրկին վնասվել է, հատկապես միջնամասում: Կոտրված ճյուղերը կլրացվեն, իսկ տոնածառը կզարդարվի 60 000 լուսադիոդով, որոնք կվառվեն դեկտեմբերի 8-ին: Ծառի և լուսավորման ընդհանուր արժեքը կազմում է 376 000 եվրո:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ