Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ». Փաշինյանի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ». Փաշինյանի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին
05.12.2018 | 23:01

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության երկրների գագաթաժողովից առաջ հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին:


Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ աղմուկին՝ նկատելով, որ «այդ հարցին չափից ավելի մեծ ուշադրություն է հատկացվում»: «Ցանկանում եմ ասել, որ դա իրականում սառցաբեկորի վերին շերտն է միայն և որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ: Առավել կարևոր է կազմակերպության էությունը: Ասեմ, որ սա Հայաստանի համար շատ կարևոր կազմակերպություն է, ու մեր գլխավոր նպատակը ՀԱՊԿ հեղինակության բարձրացումն է՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական առումներով»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Հարցազրույցի ընթացքում նա նաև նշել էր, որ «Հայաստանը պետք է հստակեցնի ՀԱՊԿ գործընկերների նկատմամբ իր պարտավորությունները և հակառակը»:


«Մեր հիմնական նպատակն է ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ. գիտեք՝ մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, այդքան էլ հանգիստ չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: Դրա անդամ պետությունները «դե յուրե» մեր ռազմավարական դաշնակիցներն են, ու մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունները ստանձնել են միմյանց առաջ: Մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է կազմակերպության առաջ և հակառակը»,-ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ