Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը մետրոպոլիտենում ուղիղ հեռարձակում իրականացնելու համար պատրաստ է օրինական պատիժ կրել

Նիկոլ Փաշինյանը մետրոպոլիտենում ուղիղ հեռարձակում իրականացնելու համար պատրաստ է օրինական պատիժ կրել
05.12.2018 | 23:02

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում ուղիղ հեռարձակում իրականացնելու համար պատրաստ է օրենքով սահմանված պատիժ կրել: Լենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես բոլոր քարոզարշավների ընթացքում նույն բանը արել եմ Երևանի մետրոպոլիտենում, եթե ինչ-որ բան այն չի եղել, պատրաստ եմ կրել օրենքով նախատեսված իմ պատիժը»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ