ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Ժենյայի հեռանալն ինձ համար շոկ էր»

«Ժենյայի հեռանալն ինձ համար շոկ էր»
07.12.2018 | 02:26

Դեկտեմբերի 6-ի ու 7-ի սահմանագծին Վանկուվերում կմեկնարկի գեղասահքից գրան պրիի պատանեկան մրցաշարի եզրափակիչը, որին կմասնակցի անցած տարվա եզրափակչի բրոնզե մեդալակիր Անաստասիա Տարականովան, որը հեռացել է Էթերի Թութբերիձեի խմբից ու դարձել է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայի սան: «Газета.Ru»-ի հետ նրա զրույցը բավականին ծավալուն է, մենք դրանից ուշադրություն կդարձնենք հատկապես այն հատվածներին, որոնք վերաբերում են Թութբերիձեին, նրա մարզման սկզբունքներին ու մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևային, որն այս տարի հեռացավ վրացի մարզչից՝ ի դեպ, բնավ էլ չլինելով նրանցից հեռացած առաջին մարզիկը:


-Այս ակադեմիայում պարապմունքները տարբերվո՞ւմ են նրանից, որ ունեցել ես ավելի վաղ:
-Պարապմունքների ժամանակ մի անգամ կոորդինացիայի հետ կապված խնդիրներ ունեցա՝ ինձ վատ զգացի: Այդ ժամանակ Քսենյա Սեմյոնովան ինձ տարավ մարզչական, ու իմ պարապմունքի փոխարեն ես տասնհինգ րոպե թեյ էի խմում, իսկ հետո վերադարձա սահադաշտ ու մեկ այլ խմբի հետ ավարտեցի պարապմունքս: Այդ ժամանակ ես հասկացա, որ պարտադիր չէ խիստ մարզիչ ունենալը:
-ՈՒրիշ ի՞նչ տարբերություններ կան:
-Ընդմիջումներ չկան: Բոլոր մարզումները հաջորդում են հերթով։
-Ի՞նչ է անում Եվգենի Վիկտորովիչը (նկատի ունի Պլյուշչենկոյին՝ Մ.Հ.):
-Ամեն ինչ: Նա մեզ հետ աշխատում է ծրագրերի, դերասանական վարպետության վրա, զբաղվում է թռիչք-պտույտներով, աշխատում է ամեն ինչով օգնել։
-Ինչպե՞ս ընդունեցիք Թութբերիձեից հեռանալու որոշումը:
-Ստացվեց այնպես, որ ես ամռանը մեկ ամիս ընդհանրապես չսահեցի: ՈՒ այնպես չէր, որ բաց թողեցի պարապմունքները։ Ես պարզապես հեռացա: Մրցաշրջանը սկսվեց, ես մի երկու շաբաթ սահեցի ու հրաժեշտ տվեցի այդ թիմին: Ասացի. «Վերջ: Բավական է»: Ես չէի պատրաստվում որևէ տեղ գնալու: Պարզապես չէի հայտնվում սահադաշտում: Այսպիսի մտքեր էին մեջս. «Կարծես թե մաքուր եմ սահում, սակայն և՛ միավորներն էին քիչ, և՛ գրաված տեղն այն չէր»: Դա ինձ հոգեբանորեն չարացնում էր:
-Ինչի՞ համար հեռացաք:
-Ես չհեռացա նրա համար, որ այնտեղ ինչ-որ բան չէր գոհացնում: Այնտեղ ինձ ամեն ինչ էլ գոհացնում էր: ՈՒ չէի վախենում ոչ մի մրցակցությունից: Սակայն ողջ մրցաշրջանում ինչ-որ բան ինձ անընդհատ հնձում էր… ու ես չեմ ուզում որևէ բան հորինել… ես թողեցի գեղասահքը:
-Ճի՞շտ է, որ Թութբերիձեի խմբից քեզ դուրս են արել մարզումներից:
-Այո (ծիծաղում է): Դուրս են արել նրա համար, որ չեմ կարողացել կենտրոնանալ: Որպեսզի ամեն ինչով միշտ մաքուր սահես, մեզ կողմնորոշում են դեպի այն, որ մենք պիտի կարողանանք կենտրոնանալ: Մեզ մի ելույթի հնարավորություն էին տալիս, ինչպես մրցումներում: Խնդրեիր ևս մեկ հնարավորություն, չէին տա:
-Երբ փոխադրվում էիր Թութբերիձեի խումբ, մտածո՞ւմ էիր այն մասին, որ պարապելու ես Եվգենյա Մեդվեդևայի ու Ալինա Զագիտովայի հետ:
-Ոչ: Ես պարզապես ցանկանում էի ինչ-որ մեկին ձգվել-հավասարվել, որպեսզի աչքիս առաջ ամեն օր օրինակ ունենայի: Չի եղել այնպիսի բան, որ ես հիանայի. «Օյ, աշխարհի չեմպիոն է»: Կյանքում երբեք ոչ մեկին չեմ վերաբերվել ֆանատի պես ու ստորագրություն վերցրել:
-Ինչպիսի՞ տպավորություններ են մնացել Մեդվեդևայի ու Զագիտովայի աշխատանքից:
-Հիմնականում ես շփվել եմ Ժենյայի հետ: Չգիտես ինչու իմ հարաբերությունները նրա հետ ավելի են ստացվել: Նա շատ շփվող է, բարեկամաբար տրամադրված: Իսկ Ալինան… կարող է ցանկացած պահի փշոտել: Նա էլ կարծես թե շփվում է… Ես նրա հետ խոսել եմ ու գործնականում նույն տեղում ենք նստել. մեր հանդերձարանը փոքրիկ էր: Ես ավելի շատ շփվում էի Մեդվեդևայի հետ, թեպետ նրանք երկուսն էլ լավն են:
-Շա՞տ զարմացաք, երբ Ժենյան հեռացավ:
-Այո, իսկապես: Ես նայում էի Էթերի Գեորգիևնայի հետ նրանց՝ ոնց որ մայր ու աղջիկ: Նրանք միշտ հաղորդակցվում էին, կատակում էին, իրար հետ ինչ-որ տեղ էին գնում: Դրանք պարզապես մարզչի ու հեռանկարային մարզիկի հարաբերություններ չէին, որոնք մեկը մյուսից ակնկալիք ունեն: Դրանք շատ ջերմ հարաբերություններ էին: Նման բան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դրա համար էլ Ժենյայի հեռանալն ինձ համար շոկ էր: Դա տարօրինակ էր, և ես սկզբում չէի հավատում: Անկեղծ:
-Դա հետագայում ինչ-որ կերպ ազդե՞ց քո հեռանալու վճռի վրա:
-Ոչ: Ընդհանուր առմամբ՝ ոչ:
-Ի՞նչ ես մտածում այն մասին, որ Մեդվեդևայի ու Զագիտովայի մրցակցությունը վերջին սեզոնն է ապրում:
-Ես այդպես առաջ չեմ կարող նայել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ