Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը

Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը
07.12.2018 | 16:18

Հայաստան-Վրաստան սահմանի անցակետում տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը: Ներկա էին Հայաստանի և Վրաստանի կողմից պատվիրատուի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների դեպարտամենտի աշխատակիցները, կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության, ինչպես նաև՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով շինհրապարակի կազմակերպման հարցին, քննարկվել և համաձայնեցվել է նախագծային մոտեցումների կոնցեպտը:

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծային աշխատանքների նախատեսվող տևողությունը յոթ ամիս է: Շինարարական աշխատանքները կսկսվեն նախագծման աշխատանքների և համապատասխան հաստատումների ստացումից հետո և կտևեն մեկ տարի:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ