Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Պրահայում

Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Պրահայում
07.12.2018 | 23:59

«Ինտերպոլի» աջակցությամբ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է Հայաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին է: Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Գլխավոր դատախազություն՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ հայտնաբերման մասին տեղեկատվությունը ստացել են և հավելեց. «Սահմանված ժամկետում կներկայացնենք հանձնման միջնորդություն: Ընթացակարգի վերաբերյալ այլ տեղեկատվություն կտրամադրենք հետագայում»:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ