Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Քարոզարշավին հետևած դիտորդները էական առաջընթաց են արձանագրում

Քարոզարշավին հետևած դիտորդները էական առաջընթաց են արձանագրում
08.12.2018 | 00:04

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքին հետևած դիտորդական կազմակերպությունները էական առաջընթաց են նկատում 2017-ի ընտրությունների համեմատ։ «Խորհրդարանական ընտրությունների կազմակերպման նախընտրական փուլը եղել է հիմնականում ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչը էապես տարբերվում է նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից», - այսօր հայտարարեց մի քանի կազմակերպությունների միավորող «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ 2017-ի ընտրությունների գլխավոր խնդիրները՝ ընտրական կաշառքի ու նախընտրական բարեգործության համակարգված դեպքեր չեն արձանագրել «Այս ընտրությունների դեպքում դրանք չեն կրել համակարգված բնույթ: Հիմնականում առանձին դրվագներ էին»:


«Ականատես»-ի ներկայացուցիչները արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։ Պետական համայնքային որոշ կառույցներում ծառայողները քարոզչություն են իրականցրել աշխատանքի վարում, որոշ դեպքերում էլ ընտրական հանձնաժողովի անդամներն են մասնակցել քարոզչությանը։ Թե որ ուժերի մասին է այս տեղեկությունը՝ «Ականատեսը» խոստանում է հրապարակել ավելի ուշ: «Վարչական ռեսուրսի չարաշահման մասով արձանագրվել են խնդիրներ, սակայն ոչ այն ծավալով, ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում», - նաև նշեց Ալեքսեյ Պետրոսյանը:


«Անկախ դիտորդ» առաքելությունը նկատել է քարոզչական կանոնների խախտման դեպքեր: «Նախընտրական քարոզչության կանոնների 325 խախտումներից 16-ը վերաբերում է «Իմ քայլին», բայց նման խախտումներ արձանագրվել է նաև ԲՀԿ և «Սասնա ծռեր» կուսակցությունների կողմից», - մանրամասնեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նա ասում է՝ չի եղել ընտրական ու վարչական չարաշահումների համակարգում մեկ կամ մի քանի կենտրոններից, և ըստ նրա՝ ամենակարևորը, չեն եղել փորձեր վախեցնելու կամ ճնշելու ընտրողներին. «Կարող ենք արձանագրել, որ զերծ ենք մնացել համակարգված, կազմակերպված, շարունակական ընտրական իրավունքների խախտման մեխանիզմներից, որը մենք նախորդ ժամանակաընթացքում արձանագրել ենք: Այնուամենայնիվ, առանձին դրսևորումներ դեռևս կարող են լինել, որովհետև դրա համար նպաստավոր մեխանիզմ են հանդիսանում տարածքային ցուցակները»:


Աժ արտահերթ ընտրությունների ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ-ն ունի ամենամեծ թվով ներկայացուցիչները, ԲՀԿ-ն կլինի 2-րդը՝ այն համամասնությամբ, ինչպես բաշխված են պատգամավորի տեղերը արդեն լուծարված 6-րդ գումարման ԱԺ-ում։

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ