Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

0038 հրամանի մեջ չկա մի այնպիսի բան, որը կարող էր մեկնաբանվել Քոչարյանի դեմ

0038 հրամանի մեջ չկա մի այնպիսի բան, որը կարող էր մեկնաբանվել Քոչարյանի դեմ
08.12.2018 | 00:06

Վերաքննիչ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունները, որ 2008-ին պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրամանը չի կարող դրվել ոչ մեղադրանքի, և ոչ էլ կալանավորման հիմքում։ «0038 հրամանը, որպես այդպիսին, այն թուղթը, որ գոյություն ունի, չի կարող համարվել հրաման, որովհետև ինքը չունի փաստաթղթի համար օրենքով նախատեսված անհրաժեշտ պայմաններ», - հայտարարեց փաստաբանը։ Դիտարկմանը, թե ՀՔԾ-ն հակառակն է պնդում, Ալումյանը արձագանքեց. «Ցավոք։ Եթե ՀՔԾ-ն թույլ տար միայն, որ այդ հրամանը մենք ցույց տայինք հանրությանը, դրանից հետո նման հայտարարություն չէր անի ՀՔԾ-ն։ Դրա համար ինքը մեզ ցույց չի տալիս ու ինքն էլ ինչ ուզում, ասում է»։


Փաստաբանը նորից կդիմի ՀՔԾ՝ այդ փաստաթուղթը հրապարակելու թույլտվություն ստանալու համար։ Դատարան ներկայացված ու կողմերին տրամադրված հրամանի վրա, ըստ Ալումյանի, չկա տարեթիվ, ամսաթիվ, համար։ «Կոնկրետ այդ վիճակով այդ փաստաթուղթը չէր կարող դրվել կալանավորման հիմքում։ Այդ հրամանի մեջ չկա մի այնպիսի բան, որը կարող էր մեկնաբանվել Քոչարյանի դեմ», - նշեց Ալումյանը:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ