Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մերկելը այլևս ՔԴՄ նախագահ չէ

Մերկելը այլևս ՔԴՄ նախագահ չէ
08.12.2018 | 00:07

Համբուրգում Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարի ժամանակ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը դադարեցրել է 18 տարի առաջնորդած քաղաքական ուժի ղեկավարի իր լիազորությունները: Երկօրյա համագումարի ժամանակ ՔԴՄ-ի պատվիրակները կընտրեն կուսակցության նոր նախագահի, որ կառաջադրվի Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում 2021թ. ընտրությունների ժամանակ՝ գրում է Reuters-ը:

Մերկելը կուսակցական համագումարում հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա շնորհակալություն է հայտնել կուսակցությունը 18 տարով ղեկավարելու հնարավորություն ընձեռելու համար, որոնցից 13-ը նա անց է կացրել կանցլերի պաշտոնում: «Դա մեծ հաճույք ու պատիվ էր ինձ համար», – ասել է Մերկելը: «Այսօր ես ցանկանում եմ հրաժեշտ տալ ՔԴՄ- ի աշխատակիցներին և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի, աշխատասիրության, գաղափարների, քննադատության համար»,- ասել է Մերկելը։ Ելույթն ավարտել է հազիվ զսպված արցունքներովգ, և համագումարի պատգամավորները 20 րոպե հոտնկայս ծափահարել են նրան։

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ