Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը Պուտինին է փոխանցել ուկրաինացի նավաստիներին ազատ արձակելու պահանջը

Էրդողանը Պուտինին է փոխանցել ուկրաինացի նավաստիներին ազատ արձակելու պահանջը
08.12.2018 | 00:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկումների մանրամասները` կապված Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական բախման հետ:


Էրդողանը թեման կողմերի հետ քննարկել է և՛ հեռախոսով, և՛ Արգենտինայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի նախագահը, պատասխանելով կերչյան ճգնաժամում միջնորդի դեր ստանձնելու հնարավորության մասին հարցին, նշել է, որ իրենք կարող են հանդես գալ միայն որոշակի կոչերով կամ, օրինակ, ուկրաինացի նավաստիներին ազատ արձակելու խնդրանքով, սակայն «դրանից այն կողմ Թուրքիան չի անցնի»: «Պորոշենկոն ինձ հետ զրույցի ընթացքում որոշակի պահանջներ հայտնեց, և ես դրանք փոխանցեցի Պուտինին: Հուսամ, որ կողմերը դրական մոտեցում կցուցաբերեն»,- նշել է Էրդողանը:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ