Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Վանեցյան. Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը

Արթուր Վանեցյան. Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը
09.12.2018 | 17:54

Քվեարկել եմ հանուն ազատ և անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը` լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո։ Այս պահին ողջ հանրապետությունում օպրատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, եղել են մեկ-երկու դեպքեր, որ հոսանքազրկված են եղել տեղամասեր, բայց շատ արագ շտկվել են այդ հարցերը», - ասաց Արթուր Վանեցյանը։ Ընտրակաշառքի վերաբերյալ հնարավոր ահազանգերի մասին ԱԱԾ տնօրենը նշեց, որ այս նման ոչ մի տեղեկություն չունի.«Բայց բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են և, եթե լինի հանկարծակի որևէ ընտրակաշառքի դեպք, հավատացեք, որ թե մենք, թե ոստիկանությունն արագ կարձագանքենք»:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ